«Եվրաքվեն» հավաքել է անհրաժեշտ ստորագրությունները
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը: Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 14-ը, նախաձեռնող խումբը պետք է հավաքեր նվազագույնը 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտներ ԱԺ օրակարգ։ Եթե Ազգային ժողովը չընդունի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը, նախաձեռնության անդամներն այդ փուլում արդեն պետք է հավաքեն 300 հազար ստորագրություն։ Մեր տեղեկություններով, ստորագրահավաքը շարունակվելու է, ըստ ԿԸՀ-ի, վերջնաժամկետը նոյեմբերի 12-ն է, և ստորագրահավաքի կազմակերպիչները ցանկանում են հնարավորինս շատ ստորագրություններ հավաքել՝ իշխող «Քաղպայմանագրին» փաստի առաջ կանգնեցնելու համար։
«Եվրաքվե»-ին նույնիսկ օգնության են հասել ԱՄՆ-ից, Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) Հարցումների հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից: Հայաստանում անցկացված նոր համապետական հարցումն արձանագրում է, որ մեծամասնությունն աջակցում է Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելուն և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Հարցին, թե ինչպես կքվեարկեին ԵՄ անդամակցության հանրաքվեի դեպքում, 58 %-ը նշել է, որ կքվեարկեր հօգուտ միանալու: «Այս հարցումը ցույց է տալիս, որ հայաստանցիների մեծ մասն իրենց պայծառ ապագան տեսնում են Եվրոպայի հետ»,- ասել է ՄՀԻ-ի՝ Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը:
Փաստացի, այսկերպ, Արևմուտքից իշխանություններին հասկացնում են, որ անհրաժեշտ է ընդունել «Եվրաքվե»-ի արդյունքները, նախագիծը ներկայացնել հանրաքվեի։ Ըստ այդմ, դա այժմ ձեռք է տալիս նաև Փաշինյանին։ Սահմանադրական փոփոխություններն ու խորհրդարանական արտահերթ ընտրություններն էլ միաժամանակ են կազմակերպելու, ավելի լայն մասնակցություն ապահովելու համար։
Անուշ Մակարյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...