Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Փաշինյանի թեկնածուն Վահե Գրիգորյանն է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը Փաշինյանին է ներկայացրել դատավորի պաշտոնի հավակնորդների նոր ցուցակը, որում ընդգրկված են ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Նորա Կարապետյանն ու Աննա Մարգարյանը։ Ապրիլին ներկայացված ցուցակի թեկնածուներից, ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանին փոխարինել է հենց Մարգարյանը։

Ի սկզբանե ակնհայտ էր, որ գործող իշխանությունների սրտի թեկնածուն տխրահռչակ Վահե Գրիգորյանն է, որը, 2018 թ. իշխանափոխությունից հետո դարձավ ՍԴ դատավոր, ամեն ինչ արեց սահմանադրական արդարադատությունը Հայաստանում բռնաբարելու համար։

Թեպետ Գրիգորյանին ՍԴ դատավորի պաշտոնում դեռ երկար ժամանակ կա, բայց նա նախընտրում է ՄԻԵԴ-ը։ Փաշինյանը նրան ՍԴ նախագահի պաշտոն էր խոստացել, սակայն ստեղծված իրավիճակում չէր կարողացել աապահովել նրա նշանակումը։

Ուշագրավ է, որ Վիգեն Քոչարյանի անունը երկրորդ ցանկում այլևս չկա։ Թեպետ նա էլ խնդիր չունի այս իշխանությունների հետ համագործակցելու, բայց, թերևս, հասկացել է, որ թեկնածուների ցուցակում ընդամենը «մասովկա» է և նախընտրել է չթաթախվել կեղտոտ մի գործընթացում, որի արդյունքներն արդեն իսկ պարզ են։

Նունե Աղինյան