Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Ի՞նչ կատարվեց Կազանում

Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուսաստանի Կազան քաղաքում մասնակցել է «ԲՐԻԿՍ+» ձևաչափով գագաթնաժողովին, նաև հանդիպումներ ունեցել Իրանի, Ադրբեջանի նախագահների հետ։ Ի սկզբանե, մինչ Կազան մեկնումը տարբեր փորձագետներ կարծիք էին հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մեկնում է գագաթնաժողովին՝ իր դիրքորոշումներն Արևմուտքի վրա «սաղացնելու» համար։

Ինչպես և սպասելի էր, Փաշինյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկից», հայտարարել, թե Հայաստանն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ «Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք։ Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա։

Փաշինյանը, որ գագաթնաժողովի ընթացքում էլ ակտիվ զրուցում էր Ադրբեջանի նախագահի հետ՝ արժանանալով ռուսական կողմի մեղմ դիտողությանը, հայտարարել է, թե Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80-90 տոկոսով, առաջարկել է ստորագրել մինչ այս պահը համաձայնեցված հատվածը։ Իլհամ Ալիևը, իհարկե, չի արձագանքել, որևէ բառ չի խոսել պայմանագրի կնքման հնարավորության մասին։

Նույնիսկ երկու երկրների ղեկավարների առանձին հանդիպումից հետո հստակ որևէ պայմանավորվածության չեն հանգել։ «Արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով»,- ընդամենն ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստացի, կազանյան այցը որևէ արդյունք չի տվել, բացի այն, որ Փաշինյանը կրկին պնդել է իր արևմտյան հովանավորների նարատիվները։

Ալլա Մելիքյան