2022 թվականի դեկտեմբերի 9-ին անփառունակ ձևով տապալվեց Վ.Բրյուսովի անվան համալսարանը նվաճելու «ամենաժողովրդավարական» իշխանության առաջին փորձը․ Երվանդ Վարոսյան
Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
2022 թվականի դեկտեմբերի 9-ին անփառունակ ձևով տապալվեց Վ.Բրյուսովի անվան համալսարանը նվաճելու «ամենաժողովրդավարական» իշխանության առաջին փորձը։ Վերընտրվեց Կարինե Հարությունյանը։ Ընտրության արդյունքը «ջրելու» գործընթացներին զուգահեռ, ինչպես արդեն ընդունված է ժողովրդավարության բաստիոնում, նախաձեռնվեցին քրեական վարույթներ...
ՊսևդոՀանրային հեռուստաընկերության եթերով ռեպորտաժ տրվեց, թե ընտրության օրը ռեկտորի գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանը հայհոյանքներ է հնչեցրել այդ ժամանակվա ԿԳՄՍ նախարար Դումանյանի հասցեին։ Մի քանի օր անց, Սիսակ անունով մի պատգամավոր հիշեց, որ նման ռեպորտաժ է տեսել ու հանցագործության մասին հաղորդում հղեց ՀՀ գլխավոր դատախազին։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, Գրիշա Թամրազյանի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, նրան մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն կատարելու համար, ընտրվեցին խափանման միջոցներ, այդ թվում պաշտոնավարման կասեցումը, հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց դատարան... Ու այս ողջ ընթացքը երկար-բարակ հաղորդագրություններով հանրությանն էին ներկայացնում քրեական հետապնդման մարմինները։
Իսկ այն մասին, որ Գրիշա Թամրազյանն արդարացվել է դատարանում` լռություն։
Ինչևէ, այսօր ստացանք ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, որով դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից ներկայացված բողոքն ու օրինական ուժի մեջ է թողնել Գրիշա Թամրազյանի արդարացման դատավճիռը։
Բոլոր այս ապօրինի հետապնդումների մասին տեղեկությունները պետք է գրառել ու պահել։ Գալու է դրանք վերհիշելու ժամանակը...




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...