Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Տնտեսություն

Volkswagen-ի լեհական գործարանն անցել է արևային էներգիայի. լավ եղանակին արևային մարտկոցները լիովին բավարար կլինեն

Լեհաստանի Վրզեսնա քաղաքում գտնվող Volkswagen Poznan գործարանն անցած սեպտեմբերի 27-ից անցել է 100 % արևային էներգիայի, գրում է ixbt.com-ը:

Տեղադրումը ներառել է 25000 արևային մարտկոց և ունի 15,2 ՄՎտ արտադրական հզորություն։ Լավ եղանակային պայմաններում արևային էլեկտրակայանը կարող է ապահովել անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 100 %-ը։

«Վրզեսնայի գործարանի նոր ֆոտոգալվանային էլեկտրակայանը կարևոր քայլ է էներգիայի ամբողջական ինքնաբավության և կայուն ու էկոլոգիապես մաքուր արտադրության հասնելու համար», - ասել է Volkswagen Poznan-ի գործադիր տնօրեն Ստեֆանի Հեգելսը:

Այդ արևային էլեկտրակայանի առաջին փուլը Quanta Energy-ի հետ համատեղ շահագործման էր հանձնվել դեռ 2023 թվականին, մինչդեռ երկրորդ փուլն ավարտվել է վերջերս։ Օբյեկտը զբաղեցնում է 22 հեկտար տարածք և հանդիսանում է Եվրոպայի և ամբողջ Volkswagen խմբի խոշորագույն արևային էլեկտրակայաններից մեկը:

Նշենք, որ Volkswagen Group-ն իր առջև նպատակ է դրել մինչև 2040 թվականը դառնալ ածխածնային չեզոք իր բոլոր գործարաններում: Ներկայումս ծրագրվում են վերականգնվող էներգիայի հետագա ծրագրեր, ներառյալ լրացուցիչ 3,1 ՄՎտ արևային ֆերմա և 6,5 ՄՎտ հզորությամբ տանիքային էլեկտրաէներգիայի արտադրության համակարգեր ստեղծելու ծրագրեր: Միևնույն ժամանակ Volkswagen-ը սկսել է նաև հողմային տուրբինների տեղադրման գործընթացներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը: 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]