Ի՞նչ են քննարկել ՔՊ-ում
Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Ըստ ՔՊ տարածած հաղորդագրության, քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, Փաշինյանը չնչին մանրամասներ է հայտնել վերջին զարգացումների, ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում ունեցած հանդիպումների, հայ-ադրբեջանական կարգավորման ներկա էտապի մասին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, չեն շրջանցել նաև ներկուսակցական գզվռտոցների հարցը: Փաշինյանը կուսակիցներին զգուշացրել է, որ այսուհետ կուսակցության ներսում գզվռտոց տեսնելու դեպքում անցնելու է պատիժների կիրառմանը։ Նշել է, թե Անդրանիկ Քոչարյանի գլխավորած մի խումբ ՔՊ-ականների պատճառով կուսակցությունը խնդիրներ ունի արդարադատության նախարարի նշանակման հարցում։ Թեկնածություններ, բնականաբար, չեն քննարկել, դա վարչության իրավասությունն է։ Բայց պնդել է, թե այսուհետ իր հետ քննարկեն որևէ պաշտոնյայի դեմ արշավ սկսելու մտադրությունը։
Հավաքին անտրամադիր է եղել Հովիկ Աղազարյանը, որին թվացել է, թե ՔՊ-ն ողջ կազմով քննարկելու է իր վարքը Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ լեզվակռվի ընթացքում։ Առավել ևս, որ Քյարամյանը Փաշինյանի հետ հանդիպմանն ապացուցել է՝ Աղազարյանի որդուն քրեական պատասխանատվության չենթարկելու համար իրեն դիմելու դեպքերը, ինչը համառորեն և ապարդյուն հերքում էր Աղազարյանը։ ՔՊ հավաքում ընդամենն ասել են, որ առաջիկայում միջադեպի հարցով որոշում են կայացնելու։ Չի բացառվում՝ Փաշինյանը Քյարամյանին թույլատրի քրեական վարույթ հարուցել Հովիկ Աղազարյանի ձախողակ գործարար որդու դեմ։
Ալլա Գասպարյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...