Արաղչին հայտարարել է, որ Իրանը նախապես տեղյակ է եղել Իսրայելի hարձակման մասին
Իրանը տեղեկություններ էր ստացել Իսրայելի կողմից հնարավոր հարձակման մասին. այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
Նա նաև ընդգծել է, որ Իրանն իսրայելական ագրեսիային պատասխանելու իրավունք ունի և ճիշտ ժամանակին կպատասխանի:
«Հարձակմանը նախորդող երեկոյից մենք ստացել են ազդանշաններ, որոնք վկայում էին հարձակման հավանականությունը, դրանից հետո մենք համոզված էինք` հարձակում լինելու է: Բացի այդ, տարբեր կողմերի հետ հաղորդագրություններով ենք փոխանակվել և մինչև հարձակումը ձեռնարկել ենք անհրաժեշտ միջոցներ և այս առումով մեր պարտքը կատարել ենք: Մենք չենք մոռանա մեր նահատակների արյունը և մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու Սիոնիստական ռեժիմի (Իսրայելը-Խմբ.) ագրեսիվ գործողություններին, և դա կարվի համապատասխան պահին», - ասել է Արաղչին:
Նա նաև ընդգծել է, որ Իսրայելի հավածներին մեղսակից է ԱՄՆ-ն:
Իսրայելի բանակը հայտարարել էր, որ հոկտեմբերի 26-ի գիշերը «նպատակային և ճշգրիտ» հարվածներ է հասցրել Իրանին, ինչն արվել է ի պատասխան հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա Իրանի զանգվածային հրթիռային հարձակմանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...