Շիրակի մարզպետարանի պաշտոնյան երկու հոգուց ավելի քան 5000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել՝ դպրոցում աշխատանքի ընդունելու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, տեղեկանալով Ն. Խ.-ի՝ վերը նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնին առաջադրվելու ցանկության մասին, նրանից պահանջել և ստացել է 4000 ԱՄՆ դոլար կաշառք, որի դիմաց, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նպաստել է Ն. Խ.-ի՝ հիշյալ պաշտոնին նշանակվելուն:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Հ. Կ.-ն, նույն դպրոցի ուսուցչուհի Ա. Մ.-ին տնօրենի պարտականությունները կատարողի պաշտոնին առաջադրվելուն և նշված պաշտոնին նշանակվելուն նպաստելու համար Ն. Խ.-ի միջոցով Ա. Մ.-ից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել է 1.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած՝ 500 ԱՄՆ դոլարը վերջինս խոստացել է փոխանցել իր նշանակումից հետո:
Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձին՝ Հ. Կ.-ին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), Ն. Վ.-ին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով և 437-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:
Հ. Կ.-ի նկատմամբ որպես խափանաման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...