Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Տնտեսություն

Եվրոպան մոտ է Ադրբեջանի հետ բնական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմանը. Bloomberg

Հունգարիան և Սլովակիան մոտ են Ադրբեջանի հետ դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, գրում է  Bloomberg-ը։

Հունգարիայի և Սլովակիայի ընկերությունները մտադիր են Ադրբեջանից տարեկան 12-14 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու պայմանագիր ստորագրել, պատմել են հարցին ծանոթ աղբյուրները:

Ըստ առևտրային համաձայնագրի՝ ադրբեջանական պետական «Սոկար» էներգետիկ ընկերությունը գազ կմատակարարի ռուս-ուկրաինական սահմանին գտնվող Սուջա: Հունգարական MVM Zrt. և սլովակական Slovensky Plynarensky Priemysel AS-ն այդտեղից գազը կտեղափոխեն Եվրոպա։ Այդ նպատակով նախատեսվում է օգտագործել նույն գազատարի ցանցը, որով ռուսական գազն այժմ Ուկրաինայի տարածքով մատակարարվում է Եվրամիություն։ Ռուս-ուկրաինական տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է կանխատեսում անել եվրոպական ընկերությունների և Ադրբեջանի միջև Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման պայմանագրի հնարավոր ստորագրման հեռանկարների վերաբերյալ, գրում է kommersant.ru-ն։

«Ես և դուք գիտենք այն իրավիճակը, որի մասին նախագահը խոսել է Կազանում կայացած մամուլի ասուլիսում։ Այս տարեվերջին ավարտվող գազի տարանցման պայմանագրի վերաբերյալ հարց կա։ Թե ինչպես կշարունակեն զարգանալ իրադարձությունները, ինչպես են շարունակվելու ապահովել մատակարարումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ուկրաինան արդեն հայտարարել է, որ հրաժարվում է երկարաձգել այս համաձայնագիրը, ես հիմա չեմ կարող ասել»,- ասել է մամուլի քարտուղարը։