Մեդվեդևը հայտարարել է, որ Թրամփը կարող է արժանանալ Քենեդու ճակատագրին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է արժանանալ 1963 թվականին սպանված ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի ճակատագրին։
Դմիտրի Մեդվեդևն իր տեսակետով կիսվել է Telegram-ում։
«Հոգնած Թրամփը, ով այնպիսի ծեծված արտահայտություններ է անում, ինչպես օրինակ՝ «Ես գործարք կառաջարկեմ» և «Ես հիանալի հարաբերություններ ունեմ…», նույնպես ստիպված կլինի հետևել բոլոր համակարգային կանոններին։ Նա չի կարողանա դադարեցնել պատերազմը: Ոչ երեք օրում, ոչ երեք ամսում։ Իսկ եթե նա իսկապես փորձի, կարող է դառնալ նոր ՋՖԿ (Ջոն Ֆիցջերալդ Քենեդի - խմբ.)»,- նշել է նա։
ԱՄՆ-ում ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Հանրապետականներին կներկայացնի պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը, դեմոկրատներին՝ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսը։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...