Փաշինյանը հանձնարարել է կոմպրոմատներ հավաքել
Մոտ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգին և, առաջին հերթին, Քննչական կոմիտեին հանձնարարել է թարմացնել «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավի, պատգամավորների վրա քրեական վարույթները։ Ում վրա գործեր կան, խորացնել, ում վրա էլ դեռ չկա, մանրամասն տնտղել, որպեսզի իր հիմնական ռեսուրսները, որոնք պիտի քվեարկեն, խոսան, ավելի մեծ ճնշման տակ լինեն։
Փաշինյանը հասկանում է, որ թիմի ներսում ձևավորված կլանային համակարգը կարող է պայթեցնել իշխանությունը, ուստի ցանկանում է կոմպրոմատներ, դոսյեներ ունենալ բոլորի վրա, որոնք թույլ կտան կառավարել իր համակարգը։ Այդ կերպ արդյունավետ կառավարել թիմը։ «Արջի քոթոթները» մեծացել են, լկտիացել, հիմա արդեն կենտրոնախույս քայլեր են ձեռնարկում, իրար հետ մրցում են՝ ավելի շատ կտորներ պոկելու, մրցակիցներին ոչնչացնելու համար, և Նիկոլ Փաշինյանի համար միակ տարբերակը մնացել է կոմպրոմատներ հավաքելը հատկապես, որ հասկացել է, ամբողջ թիմը ներքաշված է կոռուպցիոն խաղերի մեջ։
Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեներն առանձին-առանձին են աշխատում այդ ուղղությամբ, Արգիշտի Քյարամյանն էլ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվել Նիկոլ Փաշինյանից ու այժմ իր հավատարմությունը ցուցադրելու մեկ տարբերակ ունի՝ ՔՊ-ականների դեմ դոսյեներ հավաքել։
Էմմա Սահակյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...