Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

Թուրքիայում բողոքի ցույցեր են. 60 մարդ է ձերբակալվել

Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` արտահայտելու իրենց բողոքը ընդդիմադիր կուսակցական քաղաքապետերին ձերբակալելու և նրանց փոխարեն իշխանական հոգաբարձուների նշանակման դեմ:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Ցույցերն իրականացվում են երկրի արևելյան հատվածում գտնվող Մարդին, Բաթման և Հալֆեթի քաղաքներում, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից նշանակվել էին հոգաբարձուներ (դրածո):

Հարկ է նշել, որ նոյեմբերի 4-ին քաղաքապետարանների դիմաց տեղի ունեցած ցույցերին միջամտել է ոստիկանությունը և բիրտ ուժ կիրառել:

Նշվում է, որ ոստիկանութան կողմից օգտագործվել է պղպեղային գազ և ջրցան: Ընդհանուր առմամբ, ամենաքիչը ձերբակալվել է 60 մարդ, այդ թվում՝ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) և «Ժողովրդավարական շրջանների կուսակցության» ղեկավար շրջանակներ:

Ցուցարարների մեջ է եղել նաև «DEM» կուսակցական, Բաթմանի համանախագահ, կին քաղաքական գործիչ Գյուլիստան Շյոնուքը, ով թուրքական լրատվական «Bianet» գործակալության հետ զրույցում ասել է.

«Մենք այստեղ ենք լինելու, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել: Այստեղից և ոչ մի հետ քայլ չենք անելու»: 

Նշենք, որ ընդդիմադիրների և իշխանությունների միջև վերջին (մարտի 31) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո անհավասարակշռություն է ձևավորվել. Չնայած պառլամենտական և կառավարական իշխանությունը շարունակում է մնալ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ձեռքում, ՏԻՄ ղեկավարների պաշտոններում ավելի շատ ընտրվել են ընդդիմադիր գործիչներ, ինչն էլ ուղեկցվում է ընդդիմադիրների նկատմամբ տարրատեսակ բռնաճնշումներով և ձերբակալություններով: