Մբապեն պետք է գոլեր խփի, քանի որ նրան բերել են Մադրիդի «Ռեալ» միայն գոլեր խփելու համար. Բենզեմա
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման խորհուրդներ է տվել մադրիդյան թիմի ներկայիս հարձակվող Կիլիան Մբապեին։
«Խորհուրդ Կիլիանի՞ն: Մի՛ հանձնվիր: Նա պետք է գլխի ընկնի, որ պետք է խաղա որպես 9 համար: Նրանք պետք է շատ բան փոխեն։ Կիլիանը շատ լավ է խաղում ձախ եզրում, բայց հիմա նա պետք է շատ լավը լինի մեկ այլ դիրքում: Կարծում եմ՝ Կիլիան Մբապեն հասկանում է, որ այստեղ մեծ ճնշում կա։ Մադրիդի «Ռեալը» ակումբ է, որտեղ կարող ես նվաճել «Ոսկե գնդակը», բայց եթե չկարողանաս գոլ խփել երկու կամ երեք խաղում անընդմեջ, դու կսպանվես: Նա պետք է սովորի ապրել դրա հետ և պետք է իրեն մեծ ճնշման տակ դնի: Յուրաքանչյուր խաղ նոր խաղ է, և նա պետք է գոլեր խփի, քանի որ նրան բերել են այստեղ միայն գոլեր խփելու համար, բայց նա ունի մակարդակ և ամեն ինչ՝ այստեղ հաջողության հասնելու համար։ Այստեղ ճնշումն ահռելի է»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ հղում անելով El Chiringuito TV-ին։
Մբապեն «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը։ Մադրիդյան ակումբի կազմում Կիլիանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից