Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Պարոնյանի երկար ու ձիգ բեմից հետո այս բեմը շատ փոքր էր թվում». Նարինե Ալեքսանյանը՝ ԱՄՆ-ում խաղալու, երկար լռության ու բարդ շրջանի մասին

ՀՀ վաստակավոր արտիստներ Նարինե Ալեքսանյանն ու Վարուժան Մանուկյանը 2021թ-ին մեկնեցին Միացյալ նահանգներ: Դրսում ապրելու բարդ ճանապարհի, դատարկության ու երկար լռության, հարազատ թատրոնի բեմը կարոտելու մասին դերասանուհին պատմել է Tert.am Life-ին:

«Առանց որևէ բանի մասին մտածելու պարզապես եկանք ԱՄՆ: Հերթական անգամ այցելեցինք և հասկացա, որ կուզեմ աշխատել այս երկրում: Որոշումը շատ արագ կայացրեցինք ու մնացինք Միացյալ նահանգներում:

Եթե ասեմ հեշտ էր՝ կստեմ: Շատ բարդ էր հաղթահարել դատարկությունն ու լռությունը, որ միագամից պարուրեց մեզ: Մի բան է երևակայությունը, այլ բան է իրականությունը»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Նարինեն:

Նա հիշեց, որ Հայաստանում և՛ ինքը, և՛ ամուսինը՝ Վարուժան Մանուկյանը  շատ ակտիվ գործունեություն էինք ծավալում: 

«Բազում ներկայացումներ՝ Պարոնյան թատրոնում, լիքը դահլիճ ու ամենօրյա շփում հանդիսատեսի հետ, և հանկարծ այստեղ լռություն:

Երբեմն մտածում եմ՝ գուցե սխալ որոշում էր, բայց ինձ իմ որոնումները բերեցին Միացյալ Նահանգներ: Մեկ տարի պարզապես լռեցի ու հասկացա, որ ես առանց թատրոն չեմ ապրի»,- նշեց դերասանուհին:

Նա պատմեց, որ այդ 2-3 տարվա ընթացքում կարդացել է ավելի շատ պիեսներ, քան ամբողջ կյանքի ընթացքում: Ծաղկաքաղ արվեց 3-4 ստեղծագործություն:

«Հասկացա, որ չխաղալ չեմ կարող: Առաջին քայլը 2023թ-ին էր, խաղացի Փասադենայի թատերասրահներից մեկում՝ գողտրիկ ու տաք միջավայրում:

Պարոնյանի երկար ու ձիգ բեմից հետո այս բեմը շատ փոքր էր թվում, բայց միջավայրը թելադրում էր: Այս ողջ ընթացքում կողքիս Վարուժանն էր, ով մեկ րոպե անգամ չհեռացավ իմ կողքից և իմ միտքը իրականություն դարձրեց: Իմ երազանը իրականացավ նրա շնորհիվ:

Բեմի ու լուսային ձևավորման աշխատանքները նա իրականացրեց ու միասին հասանք իմ նպատակին: Ախորժակս մեծացավ և ուզեցի խաղալ արդեն թատրոնում»,- խոստովանեց մեր զրուցակիցը:  

Շուտով Նարինե Ալեքսանյանին հաջողվեց Փասադենայում՝ ՀԲԸՄ  թատերասրահում, 600 հոգանոց դահլիճը լցնել ու ինչպես ինքը բնորոշեց՝ կախարդական թելերով կապվել հանդիսատեսի հետ:

Դերասանուհին խաղաց Ժան Կոկտոյի «Շնչառություն» մոնոդրաման, հաշվի չառնելով մինչ այդ լսած կարծիքները, որ, եթե ներկայացումը կոմեդիա չէ, չի հաջողի:

Ներկայացումն արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին, իսկ դերասանուհին մրցանակ ստացավ Կալիֆորնիայի տեղական խորհրդարանի կողմից:

«Դա ավելի պարտավորեցրեց: Ես թևեր առա թատրոնի կախարդական ուժով, ինձ երջանիկ էի զգում: 3տարի անց հայտնվեցի թատրոնի բեմում...

Ես հավատում եմ, որ դեռ լավագույն պիեսները խաղալու եմ Հայաստանում և ասելիքս դեռ ասելու եմ: Լավագույն դերերը դեռ առջևում են»,- ամփոփեց Նարինե Ալեքսանյանը: