Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Թրամփը վերադարձել է առավել մեծ լեգիտիմությամբ. բարդ ժամանակաշրջան է լինելու ամերիկացիների համար. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին: Ժամանակներն ու իրողություններն այլ են, միջազգային իրավիճակն այլ է, շատ ուղղություններով էլ ամերիկյան արտաքին քաղաքականությունը շատ հեռու է գնացել Բայդենի նախագահության չորսամյակում (այդ թվում Հարավային Կովկասում): Նույնիսկ լինելով գլոբալ գերտերության ղեկավար, Թրամփը չի կարող հաշվի չառնել այս իրողությունները:

Թրամփը չի կարող գնալ որոշակի ինքնամեկուսացման առաջին քառամյակի օրինալով և զբաղվել առավելապես ներքին խնդիրներով: Հեռու եմ այն մտքից, որ նա դուրս կգա ՆԱՏՕ-ից կամ կքանդի այն, ինչպես պնդում են նրա հակառակորդները: Նա պարզապես կարող է փոխել խաղի կանոնները փոխհարաբերություններում և ֆինանսավորման սկզբունքներում:

Թրամփը վերադարձել է առավել մեծ լեգիտիմությամբ: Հիմնավորապես նրան են պարտական հանրապետականները Սենատում և Պալատում մեծամասնություն ունենալու համար: Չմոռանանք, որ ընտրողների ձայների ֆիզիկական ծավալով նա առաջ է անցել Հարիսից շուրջ 4.5մլն ձայների առավելությամբ, ինչը նրան բացառիկ լեգիտիմություն է տալիս գործելու նաև արտաքին քաղաքական ճակատում՝ առանց կաշկանդվելու:

Սա բարդ ժամանակաշրջան է լինելու ամերիկացիների համար: Չնչին է հավանականությունը, որ ամերիկյան հանրությունը կհաշտվի և կհաղթահարի բևեռվածությունը: Բարդ է լինելու նաև արտաքին խաղացողների համար, քանի որ Թրամփը բերելու է նոր մարտահրավերներ թե՛ դաշնակիցներին, թե՛ հակառակորդներին:

Հայաստանի իշխանության մասով ակնկալիքներ բնականաբար չկան: Սակայն հայ համայնքը, լոբիստական և այլ կազմակերպություններն ու Հայ Առաքելական Եկեղեցին անելիք ունեն՝ այդ թվում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին իրավական գնահատական տալու և ԱՄՆ կողմից ճանաչելու տեսանկյունից»։