Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Ամեն տարի աշխարհում ավելի քան 1 մլրդ երեխա ենթարկվում է բռնության. ԱՀԿ

Բոգոտայում կայացել է երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման առաջին համաշխարհային նախարարական համաժողովը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում երեխաների կեսից ավելին՝ ավելի քան 1 միլիարդ երեխա, ամեն տարի բռնության է ենթարկվում: Համաժողովի արդյունքում ավելի քան 100 երկիր պարտավորվել է կանխել երեխաների նկատմամբ բռնությունը, իսկ 9 պետություն խոստացել է արգելել ֆիզիկական պատիժը. գրում է kommersant.ru-ն։

Ըստ հիմնական վիճակագրական ցուցանիշների՝ ամեն տարի 2-17 տարեկան երեխաների կեսից ավելին ենթարկվում է բռնության որևէ ձևի: Հինգ երեխայից երեքը տանը պարբերաբար պատժվում են ֆիզիկական ուժի կիրառմամբ: Յուրաքանչյուր հինգերորդ աղջիկը և յուրաքանչյուր յոթերորդ տղան ենթարկվում է սեռական բռնության: Երեխաների 25%-50%-ը դառնում է ահաբեկման, բուլլինգի թիրախ:

Համաժողովի արդյունքում կազմվել է փաստաթուղթ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար՝ պետությունների համար սահմանված նպատակներով և խնդիրներով, որոնց արդյունքում փորձ է արվելու նվազեցնել երեխաների նկատմամբ բռնության մակարդակը:

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Բուրունդիի, Չեխիայի, Գամբիայի, Ղրղզստանի, Պանամայի, Շրի Լանկայի, Ուգանդայի և Տաջիկստանի իշխանությունները պարտավորվել են արգելել երեխաների ֆիզիկական պատիժը ցանկացած հանգամանքներում։ Նիգերիայի կառավարությունը խոստացել է արգելել ֆիզիկական պատիժը դպրոցներում:

Երկօրյա համաժողովը կազմակերպել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Դրան մասնակցել են 130 պետությունների կառավարությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ 90 նախարարներ։

2024 թվականին, ՄԱԿ-ի գնահատականներով, աշխարհում մինչև 15 տարեկան 2,04 միլիարդ երեխա կա։ Անչափահասների բաժինը կազմում է մոլորակի ընդհանուր բնակչության մոտ 25%-ը։