Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու

Կիրակի գիշերը Ռուսաստանը 145 անօդաչու թռչող սարք է արձակել դեպի Ուկրաինա, ուկրաինական ՀՕՊ-ը ոչնչացրել է դրանցից 62-ը, 67-ը կորել է տեղում, 10-ը մտել է Մոլդովայի, Բելառուսի տարածք։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:

«2024 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը հակառակորդը հարձակվել է ռեկորդային թվով ԱԹՍ-ներով։ Զավթիչների հարձակման հետևանքով տուժել են Օդեսայի և մյուս մարզերը։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր և մասնավոր սեփականություն,  զոհեր չկան, տուժածներին օգնություն է ցուցաբերվում։ 

Մինչդեռ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն առավոտյան ուկրաինական 70 անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի օդային տարածքում. դրանց գրեթե կեսը ոչնչացվել է Մոսկվայի մարզի օդային տարածքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից մինչև 10:00-ն Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է: Հերթապահ ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 70 անօդաչու թռչող սարք. 34-ը` Մոսկվայի, 14-ը`Բրյանսկի, 7-ը` Օրյոլի և Կալուգայի, 6-ը` Կուրսկի, 2-ը` Տուլայի մարզերի օդային տարածքներում»,- հայտնել են գերատեսչությունից։