Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին ներկայացնում են կրթական ճանապարհորդության բացառիկ հնարավորություն

Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին առաջարկում են ճանապարհորդության բացառիկ հնարավորություն: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնավորաբար՝ Դուբայ քաղաք՝ Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային (Middle East Classical Music Academy-MECMA) մասնակցելու նպատակով: Այն անցկացվելու է 2025 թ․-ի ապրիլի 6-ից 21-ը։ Հիմնադրամն Ակադեմիայի կազմակերպիչներից ստացել է բացառիկ առաջարկ Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար:

Թերևս շատերին հետաքրքրեց այս առաջարկը: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է դիմել ծրագրին: Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, ովքեր դիմելու օրվա դրությամբ 12-18 տարեկան են (18-ը ներառյալ) և սովորում են հետևյալ ուղղություններով՝ լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ), փողային գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն) և դաշնամուր:

Ծրագրին կարող են մասնակցել նաև երաժշտական կրթական հաստատությունների ուսուցիչներն ու դասախոսները՝ որպես պասիվ մասնակիցներ բոլոր վարպետության դասերին և դասախոսություններին: Նրանք հրաշալի հնարավորություն կստանան  վերապատրաստվել, ծանոթանալ դասական երաժշտության կատարողական արվեստի տարբեր դպրոցների ներկայացուցիչների հետ, ստանալ հասանելիություն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների դասավանդման մեթոդներին, յուրացնել դասական ստեղծագործությունների կատարողական նոր մեկնաբանումներ ու մոտեցումներ և անցկացնել դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր։ Վերադառնալով հայրենիք՝ նրանք ձեռքբերված փորձն ու հմտությունները կկարողանան ներդնել մեր կրթական համակարգում:

Ակադեմիայի ակտիվ մասնակիցներն ունենալու են վարպետության 3 անհատական դաս՝ յուրաքանչյուրը 45 րոպե տևողությամբ, ունկնդրելու են այլ մասնակիցների վարպետության դասերը, մասնակցելու են դասախոսությունների և հանդիպումների, ներկա են գտնվելու InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգներին, շփվելու են միջազգային ճանաչում ունեցող արտիստների և դասախոսների հետ, ստանալու են ավարտական վկայական։ Ակադեմիայի պասիվ մասնակիցներն ունկնդրելու են ակտիվ մասնակիցների վարպետության դասերը, մասնակցելու են դասախոսությունների և հանդիպումների, ներկա են գտնվելու InClassica 2025 միջազգային երաժշտական փառատոնի բոլոր համերգներին, շփվելու են միջազգային ճանաչում ունեցող արտիստների և դասախոսների հետ, ստանալու են մասնակցության վկայական։

Դե, իսկ վարպետության դասերը վարելու են հանրահայտ երաժիշտներ ամբողջ աշխարհից: Դաշնամուրի վարպետության դասերը վարելու են՝ Քորդելիա Հոֆեր-Թոյչ (Ավստրիա), Միրոսլավ Կուլտիշև (Ռուսաստան), Ջուլիանո Մացոկանտե (Իտալիա), Գիզա Լաքեր (Գերմանիա), Գաբրիել Լեպորատի (Իտալիա), Նիկիտա Մնդոյանց (Ֆրանսիա), Ստեփան Սիմոնյան (Գերմանիա), լարային գործիքներինը՝ Նիկիտա Բորիսո-Գլեբսկի (ջութակ, Ռուսաստան), Սերգեյ Դոգադին (ջութակ, Ռուսաստան), Ջուզեպպե Ջիբոնի (ջութակ, Իտալիա), Զոհրաբ Թադևոսյան (ջութակ, Իսպանիա/Հայաստան), Անդրեյ Ուսով (ալտ, Ռուսաստան), Ալեքսանդր Չաուշյան (թավջութակ, Հայաստան/Մեծ Բրիտանիա), Ալեքսանդր Ռամ (թավջութակ, Ռուսաստան), փողային գործիքներինը՝ Թոմազո Բենչիոլինի (ֆլեյտա, Իտալիա), Սերգեյ Ելեցկին (կլարնետ, Ռուսաստան), Անտոնիա Տինելին (կլարնետ, Իտալիա), Նիկիտա Զիմինը (սաքսոֆոն, Ռուսաստան):

Հոբոյի, ֆագոտի, գալարափողի, շեփորի և տրոմբոնի վարպետության դասերն անցկացնելու են հանրահայտ նվագախմբերի՝ Շուբերտի ֆիլհարմոնիայի (Իսպանիա) և Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի (Ճապոնիա) երաժիշտները։