Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

Ազնավուրին կրկնօրինակել է Խորեն Լևոնյանը. «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում

Ֆրանսահայ երգիչ, շանսոնյե, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը կհայտնվի հայաստանյան կինովարձույթում։ 

Նախաձեռնողը «Պարադիզ» կինոընկերությունն է։ Նոյեմբերի 17-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա ֆիլմի փակ պրեմիերան՝ ֆիլմի ստեղծագործական կազմի մասնակցությամբ։

Այս ֆիլմը հզոր մոտիվացիա է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են հասնել սեփական նպատակներին՝ անկախ խոչընդոտների և դժվարությունների: Այս ֆիլմը ոգեշնչում է և հիշեցնում, որ մեծ ձեռքբերումները սկսվում են փոքր քայլերից:

Երաժշտության լեգենդին մարմնավորել է «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահիր Ռահիմը, ով հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերով։ Ֆիլմի ռեժիսորներն են Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։ Նրանք հեղինակել են նաև սցենարը։

«Մեզ համար առանձնահատուկ հուզիչ է, որ Ազնավուրը եղել է այս նախագծի կնքահայրը և մեզ խորհուրդներ էր տալիս։ Ե՛վ նրան, և՛ մեզ հետաքրքրում էր նույնը՝ պատմել իր անցած ճանապարհի, պայքարի, Էդիթ Պիաֆի հետ համագործակցության մասին։ Շառլը շատ էր սիրում մեր «Հիվանդները» ֆիլմը: Նա միշտ փորձում էր հնարավորություն տալ երիտասարդներին։ Այնպես ստացվեց, որ նա մահացավ այն օրը, երբ մենք պատրաստվում էինք սկսել «Մսյո Ազնավուր» ֆիլմի նկարահանումները։ Մենք ամեն ինչ կարդացել ենք՝ նրա երկու ինքնակենսագրականները, հրապարակախոսությունները, լսել բոլոր 1200 երգերը, դիտել բոլոր վավերագրական ֆիլմերը, բոլոր հարցազրույցները: Մենք նաև բախտ ենք ունեցել օգտվելու իր արխիվներից և շփվելու նրա հարազատների և աշխատակիցների հետ, որոնց հետ մենք շատ վստահելի հարաբերություններ ստեղծեցինք»,- ֆիլմի մասին նշում են ռեժիսորներ Մեհդի Իդիրը և Գրան Կոր Մալյարդը։

«Ես մի անգամ եղել եմ նրա համերգներից մեկին։ Նա բառացիորեն ապշեցրեց ինձ բեմում։ Չնայած իր տարիքին (ավելի քան իննսուն տարեկան էր), նրա էներգիան պարզապես ավելանում էր ամբողջ համերգի ժամանակ. դա անհավանական էր: Նա իր անկեղծությամբ զարմացնում էր հանդիսատեսին, և իրենց հետ բարեկամական հարաբերություններ էր հաստատում։

Շառլն ինքնուրույն է կերտել իր ուղին, հաճախ ստիպված լինելով գնալ զոհաբերությունների: Բոլոր բարդությունները նրան դարձրեցին համառ և ստիպեցին ձգտել հաջողությունների»,-նշում է դերասան Թահիր Ռահիմը։

Առաջին քայլերից դեպի համաշխարհային հռչակ՝ լեգենդար Շառլ Ազնավուրի ուղին. Սա պատմություն է երաժշտության հանդեպ կրքի, աննկուն կամքի և աշխատասիրության մասին և այն մասին, թե ինչպես է մի մարդ կարողացել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և իր յուրահատուկ տաղանդով նշանակալից հետք թողել երաժշտության աշխարհում:

Ֆիլմը թողարկվել է 2024 Ֆրանսիայում։ Հայ հանդիսատեսին այն կներկայացվի հայերեն կրկնօրինակմամբ։ Ազնավուրին կրկնօրինակել է դերասան Խորեն Լևոնյանը։ Ֆիլմի մյուս հերոսներին կրկնօրինակել են դերասաններ Սամվել Թոփալյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Տաթևիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Ռուզաննա Հախնազարյանը և այլք։

Հավելենք, որ ֆիլմի վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 5-ից։