Այսօր հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան, երկրորդ աստիճանի ստալինյան մրցանակի դափնեկիր (1941), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956) Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 219-ամյակն է:
Դերասանը միմյանց չզիջող հաջողությամբ խաղացել է և՛ ողբերգական ու դրամատիկական, և՛ կոմիկական ու ֆարսային դերեր, անձնավորել է և՛ չար ու բարի, և՛ հերոսական ու սովորական կերպարներ։
Հաջորդ տասնամյակում Ներսիսյանի՝ արդեն հասուն վարպետի դերերի թիվը նվազում է, բնույթը՝ փոխվում։ Պատճառը և՛ այն է, որ գնալով առհասարակ նվազում է տարեկան բեմադրությունների թիվը, և՛ այն, որ պիեսների գաղափարակիր հերոսների մեջ ներքին պայքարը դառնում է աննշան ու անէական։
Հայրենական պատերազմից հետո էլ միմյանցից շատ տարբեր դերեր վիճակվեցին Ներսիսյանին և՛ թատրոնում, և՛ կինոյում։ 1925թ.-ից ի վեր, երբ հայկական առաջին կինոյում՝ «Նամուսում» խաղաց Ռուստամի դերը, մինչ կյանքի վերջը, երբ 1961թ.-ին «Տժվժիկ» ֆիլմում խաղաց Ներսես աղբարի դերը, Ներսիսյանը պահպանեց հայկական կինոարվեստի առաջին դերասանի պատիվը, որովհետև պահպանեց բեմի ու էկրանի համար հավասար հաջողությամբ խաղալու հազվագյուտ կարողությունը։
Ետպատերազմյան տարիներին էլ նրա խաղացանկը եղավ շատ բազմազան։ Բեմադրությունների գլխավոր դերերի կողքին՝ համեմատաբար փոքր դերեր, որոնցից մի քանիսը դարձան դերասանական արվեստի երևելի նմուշներ։
Դերասանը խաղաց նաև Լիր արքա, բայց այդ խաղը, որի մեջ քիչ չէին ներսիսյանական փայլատակումները, չունեցավ սպասված հաջողությունը։
1961թ.-ին Մեք-Գրեգորի («Իմ սիրտը լեռներում է») կերպարանքով ասաց իր վերջին խոսքը և հրաժեշտ տվեց կյանքին ու արվեստին։





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից