Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Լուսաբացին մայրս ամեն օր կանչում էր եղբորս անունը». Իրինա Այվազյանը պատմել է եղբոր հետ կապն ընդհատվելու 70 օրվա մասին

Դերասանուհի Իրինա Այվազյանը «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում պատմել է, որ եղբոր՝ Արսենի և նրա 5 ընկերների հետ  2020թ-ի պատերազմի օրերին 70 օր կապն ընդհատվել է:

«Իրականում մայրս էլ, հայրս էլ շատ վատ հոգեվիճակում էին: Հայրս փակ բնավորություն ունի, մայրիկիս մոտ շատ ավելի վատ ձևով էր արտահայտվում, չէր խոսում, լեզվի թմրածություն ուներ:

Նրան թմրանյութին հավասար դեղերով էինք պահում: Այդպես անցկացրել ենք այդ 70 օրը, եղել են օրեր, որ մնացել  ենք հիվանդանոցում:

Այն սենյակում, որտեղ հավաքվում ու լացում էին, ես մինչ օրս տանել չեմ կարողանում այդ սենյակը: Ես մայրիկիս կողքին չէի լինում, որովհետև չէի կարողանում տեսնել նրան այդ վիճակում:

Լուսադեմին բոլորս մտնում էինք մեր սենյակները՝ իբրև քնելու, մայրս դուրս էր գալիս ու գոռում էր՝ Արս, Արս, ու այդպես անընդհատ… իմ վրա հոգեբանորեն ազդում էր այդ ամենը: Մի անգամ մայրիկիս վրա բարկացա, ասացի էլ չարթնանաս, չկանչես Արս…

Հետո, երբ եղբայրս վերադարձավ, պատմեցի այդ պատմությունը, բոլորը քարացան: Պարզվեց, որ մի անգամ տանիքում են եղել 6 հոգով, եղբայրս ասել է՝ կարծես գժվեցի, մայրիկիս ձայնն եմ լսում, կանչում է Արս, Արս…»,- պատմել է Իրինան:

Դերասանուհին նշել է, որ իր մոտ չեն եղել վատ ու բացասական մտքեր, փորձել է վանել դրանք: «Չեմ հուսահատվել, չեմ մտածել, որ եղբայրս զոհվել է, փորձել եմ չմտածել, որ առհասարակ կարող է նման բան լինել»,- անկեղծացել է նա: