Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է

Լեհաստանի հյուսիսում նոյեմբերի 13-ին պաշտոնապես կբացվի ԱՄՆ մշտական հակահրթիռային պաշտպանության Aegis բազան, որը կգտնվի ՌԴ սահմանից 165 կմ հեռավորության վրա:

Այս մասին Polsat News-ի եթերում հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան։

Aegis համակարգը ներառում է ռադարներ և հրթիռների արձակման կայաններ։

Այս տեղեկությանն արձագանքել է Կրեմլը. Լեհաստանում ամերիկյան Aegis բազայի բացումը փորձ է զսպելու Ռուսաստանի ռազմական ներուժը, և դա կհանգեցնի համապատասխան միջոցների ընդունմանը, որպեսզի ապահովվի հավասարությունը: Այս մասին ասել  է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել դեռ Ջորջ Բուշ կրտսերի օրոք և մտահոգություն հայտնել Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության դիրքերի ստեղծման վերաբերյալ: Մենք պնդել ենք, որ ամերիկացիների խոսքերն այն մասին, որ նման միջոցներն ուղղված են իրանական վաղանցիկ սպառնալիքի դեմ, սուտ են: Սա մեր ներուժը զսպելու փորձ է, ինչը հաստատում է, որ մեր նախագահն իրավացի է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։