Թրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը կարող է նոր հնարավորություններ բացել Հայաստանի, ամերիկահայ համայնքի, լոբբիստական կազմակերպությունների համար։ Մինչ Փաշինյանի իշխանությունն ու նրան կցված հաստիքային արևմտամետները ողբում են դեմոկրատների պարտության համար և նոր պատերազմ գուժում, 47-րդ նախագահն առանցքային պաշտոններում նշանակվելու առաջարկներ է անում գործիչների, որոնք բավական լավ հայտնի են հայկական շրջանակներին, քանիցս առաջ են մղել հայկական օրակարգը։
Երեկ հայտնի դարձավ, որ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբարդը կղեկավարի Ազգային հետախուզությունը: Նա փաստացի ղեկավարում և համակարգում է 18 հետախուզական գործակալություն: Համատեղության կարգով նախագահի գլխավոր խորհրդականն է հետախուզության գծով: Գաբարդը 2017 թ. Ֆրենկ Փալոնի հետ այցելել է Հայաստան և Արցախ, միշտ միացել է Ցեղասպանության ճանաչման բանաձևերին, դատապարտել ադրբեջանական հարձակումն Արցախի վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պետքարտուղարի պաշտոնն առաջարկվել է մեկ այլ հայամետ գործչի՝ Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոյին, ով ևս մշտապես միացել է հայկական բանաձևերին։ ԱՄՆ առողջապահության նախարարը լինելու է Ռոբերտ Քենեդի կրտսերը, որի հայամետ հայտարարությունները ևս քաջ հայտնի են։ Առաջիկայում ևս նշանակումներ են սպասվում, և հայկական կազմակերպությունների համար նոր հնարավորություններ կստեղծվեն։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, լոբիստների և եկեղեցու համար բացվում են նոր հորիզոններ հայկական օրակարգն առաջ մղելու հարցում:
Իհարկե, այդ նշանակումները կարող են մտահոգել միայն փաշինյանական իշխանությանը, որն ընտրարշավի ընթացքում ավելի շատ դեմոկրատների թելն է թելել, նաև երբեք հստակ աշխատանք չի տարել ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ, բայց ստեղծված հնարավորությունները բնավ էլ երկրորդական չեն, իսկ հանրապետական կուսակցության հետ աշխատանքի նոր ասպարեզ է բացվում։
Նոնա Կիրակոսյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...