Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը
Երեկ տեղի ուենցած աղմկահարույց պաշտոնանկությունների ֆոնին այսօր առավոտյան հրաժարական է տվել նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։ Վերջինս, որ ժամանակին հայտարարել էր, թե նայում է Նիկոլ Փաշինյանի լուսանկարին ու սթափվում, տևական ժամանակ է՝ փորձում էր թռչել իշխանության գնացքից, իսկ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունից հետո հասկացել էր, որ Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ ազատվելու է նաև իրենից։
«Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ»,- սրտաճմլիկ գրել է Անդրեասյանը, նաև ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել, թե խորքային լուրջ փոփոխություններ է իրականացրել, որոնց արդյունքներն ակնհայտ կդառնան որոշ ժամանակ անց։
Իրականում, Անդրեասյանը դատական համակարգի գլխավոր խեղաթյուրողներից մեկն է, պարզապես նրան չհաջողվեց ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել դատական համակարգը, ինչն էլ հարուցել էր Փաշինյանի լուրջ դժգոհությունը։ Ուժայինների պաշտոնանկության մութ դրվագները, կիրակի գիշերը տարածված տեղեկություններն Անդրեասյանն իր համար փրկօղակ է դիտել՝ համակարգից փախչելու, սպիտակ ձեռնոցներով ներկայանալու համար։ Ինչը, մեղմ ասած, լուրջ ընկալվել չի կարող։
Լիլիթ Վարոսյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...