Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է և հպարտություն բոլոր բրազիլացիների համար. Ռոմարիո
Բրազիլիայի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոմարիոն խոսել է կատալոնացիների հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռաֆինյայի մասին:
«Ռաֆինյան աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Նա շատ լավ է խաղում «Բարսելոնայի» և նաև Բրազիլիայի մարզաշապիկով: Ռաֆինյան հպարտություն է բոլոր բրազիլացիների համար, նա դեռ մեզ յուրահատուկ բաներ կտա ֆուտբոլում»,- Ռոմարիոյի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը X սոցիալական ցանցում:
Բրազիլացի ֆուտբոլիստը «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 104 հանդիպման, որոնցում դարձել է 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից