Որ դեպքերում է ՌԴ-ն իրավասու միջուկային զենք կիրառել. Պուտինը ստորագրել է երկրի նոր միջուկային դոկտրինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրով հաստատել է երկրի նոր միջուկային դոկտրինը, որը սահմանում է միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի նորացված պետական քաղաքականության հիմքերը, գրում է kommersant.ru-ն:
Թարմացված դոկտրինում ընդլայնվել է ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց չեզոքացման համար թույլատրելի է միջուկային զենքի կիրառումը։ Դոկտրինում ասվում է, որ միջուկային զենքը ամենավերջին, ծայրահեղ և հարկադրված միջոց է երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սակայն նոր ռազմական սպառնալիքների և ռիսկերի պատճառով Ռուսաստանը պետք է հստակեցներ դրա օգտագործումը թույլատրող պարամետրերը։
Հրամանագիրն ընդլայնում է պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիան, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում։ Այսպիսով, ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կհամարվի նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։
Միջուկային պատասխանը հնարավոր է նաև սովորական սպառազինությամբ Ռուսաստանի ինքնիշխանությանը սպառնացող կրիտիկական սպառնալիքի կամ որպես Միութենական պետության անդամ Բելառուսի վրա հարձակման դեպքում:
Միջուկային զենքի կիրառման մյուս պայմանները ներառում են՝ հակառակորդի կողմից միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի օգտագործումը Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների տարածքներում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գտնվող երկրի ռազմական կազմավորումների և օբյեկտների վրա:
Դոկտրինի թարմացված տարբերակն առաջին անգամ սահմանում է «պոտենցիալ թշնամի» եզրույթը. դա նշանակում է «առանձին պետություններ և ռազմական կոալիցիաներ (բլոկներ, դաշինքներ), որոնք Ռուսաստանի Դաշնությունը համարում են պոտենցիալ թշնամի և ունեն միջուկային և (կամ) զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքեր։
Հրամանագիրը սահմանում է Ռուսաստանի համար ռազմական վտանգներ, որոնք կարող են վերածվել ռազմական սպառնալիքի՝ կախված ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակի փոփոխություններից։ Տվյալ դեպքում այն չեզոքացնելու համար «իրականացվում է միջուկային զսպում»։




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...