ՔՊ-ն Գյումրիում նոր թեկնածու է փնտրում
Հայաստանի երկրորդ մեծ քաղաքում՝ Գյումրիում ստեղծված քաղաքական ճգնաժամն առաջիկայում կարող է հանգուցալուծվել արտահերթ ընտրություններով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, թե Գյումրիի քաղաքապետի իրենց թեկնածուն ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է լինելու։ Վերջինս, սակայն, ստիպված է լինելու նոր պայմաններում մնալ պատգամավորի կարգավիճակում, թեպետ չի բացառվում, որ ինքն էլ համալրի մանդատից զրկվողների շարքը։
Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է Սարուխանյանին ուղարկել նարկոդիսպանսեր՝ թմրանյութերի օգտագործման թեսթ հանձնելու, քանի որ նման կասկածներ էին առաջացել։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, Սարուխանյանին դիսպանսեր ուղեկցել են Փաշինյանի թիկնապահները, որոնք էլ տվյալները ներկայացրել են ՔՊ առաջնորդին։ Վերջինս նախօրեին կայացած վարչության նիստում հպանցիկ ասել է, որ Գյումրիում իրենց նոր թեկնածու է հարկավոր։
Ընդհանրապես, 2018 թ. իշխանափոխությունից հետո բազմաթիվ հայտնի քպականների վերաբերյալ մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ նրանք սեր ունեն թեթևից մինչև ծանր թմրանյութերի հետ։ Ընդհուպ, խոսում էին կառավարական աշխատասենյակներում ուռելու մասին։ Բացառվում է, որ այդ տեղեկությունները Փաշինյանի ականջին հասած չլինեին, բայց մինչ օրս որևէ քպական չի պատժվել նման բաներով հրապուրվելու համար։
Սարուխանյանը, թերևս, առաջինը կլինի։ Բայց Փաշինյանին կարելի է հորդորել ողջ կուսակցությանը մի գծով շարել և թմբուկների զարկերի ուղեկցությամբ տանել նարկոդիսպանսեր։ Արդյունքները, վստահ ենք, բավական կմտահոգեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարին։
Օվսաննա Աբրահամյան




















«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...