Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ հորդորը ուսանողներին․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ օրեր առաջ շնորհավորական ուղերձով հանդես գալով՝ Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, կոչ է արել ուսանողներին լինել պահանջատեր կրթության որակի նկատմամբ, չհանդուրժել միջակությունն ու ժամավաճառությունը, լինել հարցասեր, ունենալ կասկածներ, չվախենալ իրենց մտահոգությունները բարձրաձայնելուց։

Կասկածից վեր է, որ Ժաննա Անդրեասյանը, մեղմ ասած, քաջատեղյակ է հատկապես վերջին շրջանում ԵՊՀ-ում և Բրյուսովում տեղի ունեցած կադրային ջարդից։ Նա անկասկած տեղյակ է (կրկին մեղմ ասած), որ կադրային այդ ջարդը առնվազը որոշ դեպքերում էապես ազդել է կրթության որակի վրա․․․ բացասաբար է ազդել (հանգամանք, որի վրա հրավիրում է ուսանողների պահանջատիրությունը)։

Նա շատ լավ գիտի, թե ո՛ր դասախոսներից ազատվելու համար ի՛նչ շինծու հիմքեր են կիրառվել, թե ի՛նչ արձագանքներ է տվել ուսանողությունը որոշ դասախոսներից ազատվելու դեպքերի վերաբերյալ։

Անդրեասյանը, ամենայն հավանականությամբ, քաջատեղյակ է նաև, որ կադրային այդ ջարդը չի վերաբերել բազմաթիվ ժամավաճառ, դասախոսություն թելադրող, արխայիկ մեթոդներով դասավանդող, սուբյեկտիվ գնահատող, ուսանողների հետ կոպիտ վարվող դասախոսների․․․
Անդրեասյանը ի պաշտոնե ունի՞ լծակներ վերոնշյալ իրողություններին համարժեք արձագանքելու համար։ Հաստատապես այո։ Ունի՞ հնարավորություն դիրքորոշում հայտնելու։ Հաստատապես այո։ Կիրառե՞ց որևէ լծակ։ Ո՛չ։ Հայտնե՞ց որևէ դիրքորոշում։ Ո՛չ։

Այսքանից հետո քանի՞ կոպեկի արժեք ունի պահանջատեր, քննադատ ու հարցասեր լինելու մասին նախարարի ազատականութենաթաթախ այս հորդորը ուսանողներին, երբ ինքն իր վարքագծով հակառակն է անում։

Սա նման է այն դեպքին, երբ հայրը երեխային խրատում է լինել ազնիվ, չստել, հետո, երբ հնչում է դռան զանգը, պատվիրում է դուռը բացել ու ասել, որ «պապան հոգնած-քնած է»։