Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Տնտեսություն

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը, գրում է overclockers.ru-ն: Օբյեկտը կհայտնվի Դերբենտ քաղաքից 10 կմ հեռավորության վրա՝ Ավադան գյուղում, և կոչվում է Derbent արևային էլեկտրակայան: Նախագիծը ենթադրում է 7 միլիարդ ռուբլու ներդրումներ New Energy ընկերության կողմից, որը հանդես է գալիս որպես ներդրող։ Էլեկտրակայանը կզբաղեցնի 305 հեկտար տարածք և կհամալրվի Ռուսաստանում արտադրված գրեթե 190 հազար երկկողմանի արևային մարտկոցներով։ Նախատեսվում է, որ կայանի հզորությունը կհասնի 100 ՄՎտ-ի, ինչը թույլ կտա տարեկան արտադրել մոտ 140 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։

Կայանի շահագործումն ապահովելու համար մասնագետները կանցկացնեն ավելի քան 800 կիլոմետր ստորգետնյա մալուխային գծեր։ Շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականի վերջին, իսկ 2026 թվականի սկզբից Derbent արևային էլեկտրակայանը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել մեծածախ շուկա։ Այդ նախագիծը նշանակալից քայլ կլինի տարածաշրջանում և ամբողջ երկրում վերականգնվող էներգիայի զարգացման գործում:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]