Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներ

Կրեմլի գլխավոր բեմում տեղի ունեցավ մշակութային-լուսավորչական ծրագիրը՝ «Մայրության օրհներգը», որը կազմակերպել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների հարթակ» ծրագրի շրջանակներում ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը՝ «Եվրասիան»։ Միջոցառմանը, որը նվիրված էր Մայրության օրվան և Ընտանիքի տարվան, մասնակցել են 6 հազար մարդ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և այլ երկրներից։

Մասնակիցների կազմն ու համերգային ծրագիրը ընդգծում էին գլխավոր սոցիալական ինստիտուտի և ավանդական արժեքների կարևորությունը, որոնք համախմբում են Եվրասիայի ժողովուրդներին և հանդիսանում մայրցամաքի երկրների ընդհանուր մշակութային կոդը։ Միջոցառման հյուրերն էին բազմազավակ ընտանիքներ, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և ազգային միավորումների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Եվրասիա»-ի ծրագրերի մասնակիցները։

Հենց հիմա Մոսկվայում անցկացվում են բժշկական ֆորում «ՄեդՄեդիա»-ն, համառուսաստանյան ուսանողական ջոկատների հավաքը և «Եվրասիա» համալսարանի առաջին հոսքը։

«Մենք շեշտադրում ենք մեր Պլատֆորմի ավանդական հոգևոր արժեքների զարգացումը, որոնք դրված են Եվրասիայի ժողովուրդների մշակութային կոդում։ Եվ բարեկեցությունը գլխավոր տեղ է զբաղեցնում դրա մեջ», - նշել է «Եվրասիա» ԻՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։

Բեմում ելույթ են ունեցել ռուսական և արտասահմանյան էստրադայի աստղեր՝ Իգոր Սարուխանովը, Նիկոլայ Բասկովը, SHAMAN-ը,Իգոր Նիկոլաևը և այլք։

Համերգից առաջ Զինանշանի սրահում տեղի ունեցավ «Եվրասիա»-ի կրթական ծրագրերի ինտերակտիվ ցուցահանդես և շնորհանդես։ Հանդիսատեսը ծանոթացավ կազմակերպության բոլոր աշխատանքային ուղղություններին, մասնակցեց ինտերակտիվ հանձնարարություններին, ազգային մրցույթներին և վիկտորինաներին, վարպետության դասերին, պարային համարներին և ֆլեշմոբերին մեծահասակների և երեխաների համար։ Մասնակիցները ստացան հուշանվերներ և նվերներ «Եվրասիա» ԻՀԿ-ից։

Համերգին մասնակցել են մոտ 2 հազար բազմազավակ ընտանիքներ ԱՊՀ երկրներից և Ռուսաստանի տարբեր մարզերից։

«Եվրասիա» ԻՀԿ-ն ոչ առևտրային կազմակերպություն է, որը իրականացնում է հումանիտար նախագծեր՝ ուղղված միջազգային հաղորդակցությանը։ Կազմակերպության նպատակն է ամրապնդել ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում՝ պահպանելով ժողովուրդների ազգային ինքնությունը։ Կազմակերպության հիմնական ուղղություններից մեկն է աջակցությունը դպրոցականներին, ուսանողներին և երիտասարդ մասնագետներին։