Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին
Լեհաստանի նախագահի այցը Հայաստան, ըստ էության, ևս մեկ տարր է այն տենդենցի մեջ, որ վերջին շրջանում Արևմուտքն ուզում է ՀՀ իշխանություններին միայնակ չթողնի։ Հնարավորինս շատ այցերի միջոցով օգնեն և վերահսկեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կատարի իր խոստումները, չփախչի դեպի Ռուսաստան։ Բրյուսելում հասկանում են, որ ամենաթեթև ճնշման դեպքում ՀՀ իշխանությունները կարող են թռչել ՌԴ գիրկը, մանավանդ, որ այդպիսի տենդենցները նկատելի են։
Օրեր առաջ Փաշինյանին կանչել էին Հռոմի պապի մոտ, դրանից հետո Հայաստան էին այցելել Գերմանիայի ԱԳ նախարարը, հիմա էլ՝ Անջեյ Դուդան։ Վերջինս ևս զգուշացրել է, որ հակառակ ուղղությամբ քայլ չանի։ Լեհաստանի նախագահը, ըստ մեր աղբյուրների, փորձել է ճշտել գործող իշխանությունների տրամադրությունները, նաև դոսյե է դրել Փաշինյանի դեմ։ Լեհաստանն Արևելյան Եվրոպայում ԱՄՆ գլխավոր հենակետներից մեկն է, իր հակառուսականությամբ մեծ ազդեցություն ունի Արևմուտքում։
Փաշինյանին զգուշացրել են, որ Արևմուտքն աչք է փակում շատ բաների վրա, չի պատժում ՌԴ տարանցման համար։ Հիշեցրել են ոսկու, ադամադների գործերը, նշել, որ Փաշինյանի շրջապատն է ներքաշված այդ գործընթացներում։ Հայաստանից ասել են, որ դժվար է պահել բալանսը, բայց պաշտոնական Երևանը փորձում է պահել դա, հատկապես ՌԴ կոշտ ճնշումների պարագայում։
Ուշագրավ ևս մեկ հանգամանք, Անջեյ Դուդան երեկ փակ հանդիպում է ունեցել մի խումբ փորձագետների հետ, որոնց թվում նաև ռուսամետ հայացքներով հայտնի դեմքեր են եղել։ Թե ինչ է քննարկվել, չի հաղորդվում, բայց հանդիպման փաստն արդեն ինքնին տարօրինակ է։
Էլիզա Գալստյան




















44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...