Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը

Հայաստանի իշխանությունները պնդում են, որ Երևանը չի դիմել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը Երևանի փոխարեն Սանկտ Պետերբուրգում անցկացնելու խնդրանքով։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, թե դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Գագաթնաժողովը կղեկավարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, թեև այդ հանդիպումը նախագահելու է ՀՀ վարչապետ Փաշինյանը»,- ասել էր Ուշակովը՝ հավելելով, որ հրավերներն արդեն ուղարկված են։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, նշել էր, թե ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: «Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում: Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024 թ. մայիսի 8-ին ք. Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»,- ասել էր նա։

Ամեն դեպքում, Ուշակովի այս հայտարարությունն ու գագաթնաժողովը Երևանում չանցկացնելու որոշումը քաղաքական խնդիրներ է առաջացնում։ Հայաստանի իշխանությունները նաև այս օրերին չեն մասնակցում Աստանայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովներին։

Այսօր մեկնարկել է ԱԳ և ՊՆ նախարարների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքը, որին, ինչպես և անցած տարի, մեր երկիրը չի մասնակցում․ ՀՀ գործող վարչապետն էլ չի մասնակցի ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքին։

Նախօրեին Մոսկվայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստը։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել այդ նիստին՝ աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված։ Միևնույն ժամանակ ծառայությունից տեղեկացրել են, որ նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչն՝ առանց անուն նշելու։

Տաթև Պետրոսյան