Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

Բալլադային ռոքի նոր մեկնաբանություն. Վահագ Ռաշը հանդիսատեսի դատնին կհանձնի նոր տեսահոլովակ

Երգիչ-երգահան Վահագ Ռաշը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ և տեսահոլովակ` «Լռե»: Ստեղծագործությունը բալլադային ռոքի ինքնատիպ մեկնաբանություն է, որտեղ միահյուսվել են սերն ու հուզականությունը: Երգի համար ստեղծվել է անիմացիոն տեսահոլովակ՝ ձեռքով նկարված, որը վիզուալ պատմություն է պատմում:

Անիմացիոն աշխատանքը հեղինակել է Հայկ Սայադյանը, որն ըստ հեղինակի՝ ոճական նոր շունչ է հաղորդել երաժշտական ստեղծագործությանը:

Նախագծի վրա աշխատել են Վահագ Ռաշը՝ երաժշտություն և կատարում, Արթուր Սարգսյանը՝ խոսքերի հեղինակ, գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանը, ձայնային պրոդյուսինգը՝ Սերգեյ Գասպարյանը:

««Լռե»-ն ծնվեց իմ մեջ այն զգացումների ֆոնին, որոնք կապված են սիրո ու ներքին լռության հետ: Երբեմն մարդու ներսում լռությունը խոսում է ավելի բարձր, քան խոսքերը, և այդ լռությունը լի է զգացմունքներով, հիշողություններով ու անավարտ պատմություններով: Սա այն է, ինչ ցանկացա արտահայտել այս երգով»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Վահագ Ռաշը:

Նրա կարծիքով՝ անիմացիան, հատկապես ձեռքով արված, ունի մոգական ազդեցություն:

«Հայկ Սայադյանը հիասքանչ կերպով փոխանցեց երգի էմոցիոնալ լարվածությունն ու սյուժետային գիծը: Մեր համագործակցությունը շատ ներդաշնակ էր. նա լսեց երգը, կլանեց նրա գաղափարը և իր արվեստի միջոցով «Լռե»-ն ներկայացրեց յուրօրինակ տեսանկյունից»,- նշեց նա:

Վահագ Ռաշը ընդգծեց, որ Արթուր Սարգսյանը տաղանդավոր բանաստեղծ է, ով կարողանում է գրի առնել զգացմունքների նրբությունը:

«Նրա խոսքերը հենց առաջին ընթերցումից ինձ հետ խոսեցին: Այնուհետև երաժշտությունը պարզապես եկավ ինքնաբերաբար, կարծես պատրաստ լիներ, միայն սպասում էր ճիշտ պահին:

 Ես միշտ աշխատում եմ նորություն բերել իմ լսարանին: Ունեմ մի քանի նոր նախագծեր, որոնց վրա հիմա աշխատում եմ: Իսկ մոտ ապագայում, իհարկե, կլինեն նաև համերգներ, որտեղ «Լռե»-ն կներկայացվի կենդանի կատարմամբ»,- ամփոփեց մեր զրուցակիցը: