Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել

TikTok սոցիալական ցանցը նոր սահմանափակումներ է մտցնում մինչև 18 տարեկան օգտատերերի համար։ Դեռահասներին կարգելվի օգտագործել արտաքին տեսքը փոխող «գեղեցկության ֆիլտրներ»։ Ընկերությունը հայտարարել է, որ արգելքը պայմանավորված է նրանով, որ «ֆիլտրների» պատճառով երիտասարդները (հատկապես աղջիկները) սկսում են քննադատաբար վերաբերվել իրենց արտաքինին, նրանց ինքնագնահատականն ընկնում է, հայտնում է The Guardian-ը։

Արգելքը վերաբերում է միայն «գեղեցկության ֆիլտրներին», որոնք թույլ են տալիս մեծացնել շուրթերը, հարթեցնել կամ փոխել մաշկի երանգը: Կոմիկական էֆեկտներով «ֆիլտրները», որոնք, օրինակ, տարբեր կենդանիների դիմակներ են առաջարկում, չեն ընկնի սահմանափակումների տակ:

Ընկերությունը նաև հայտարարել է օգտատերերի տարիքի նկատմամբ վերահսկողության ավելացման մասին: Մինչև տարեվերջ TikTok-ը կսկսի փորձարկել մեքենայական ուսուցման համակարգեր, որոնք կարգելափակեն մինչև 13 տարեկան օգտատերերի հաշիվները։