Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

Կայացավ «Տարվա երգ» 2024-ը. հայտնի դարձան տարվա լավագույնները

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայտնի դարձան տարվա լավագույնները. կայացավ «Տարվա երգ» 2024 մրցանակաբաշխությունը: Tert.am Life-ը ներկա է եղել մրցանակաբաշխությանն ու ետնաբեմում զրուցել արտիստների հետ:

Տարվա հիթերն ընտրվում են յութուբում բազմաթիվ կամ գոնե մի քանի միլիոն դիտումների արդյունքում, ինչպես նաև սահմանվում են հատուկ մրցանակներ և հրավիրվում հատուկ հյուրեր:

Այս տարի համերգի բացման հատուկ հյուրն էր երգիչ Վարդան Բադալյանը՝ պարային խմբով: Հատուկ հյուրերի շարքում էին Միխայիլ Գալստյանը՝ Սուպեր Ժորիկի կերպարով, Արտո Թունջբոյաջյանը՝ «Արարատ» երգով: Երեկոն վարում էին Նազենի Հովհաննիսյանն ու Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը:

«Իմ երգերից ներկայացված է «Մատանի» ստեղծագործությունը, երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեյանն է: Գեղեցիկ ստեղծագործություն է, որը դեռ 1 ամիս չկա, որ թողարկվել է, պարզապես համացանցում այն շատ արագ տարածում գտավ ու սիրվեց: Արտիստների համար նման համերգն իսկապես երջանկություն է: Վերջին տարիներին պակասել էին նման միջոցառումները, հանդիսատես ու արտիստ հանդիպումները: Արտիստի համար սա, իսկապես, տոն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում, համերգից առաջ ասաց երգչուհի Սոֆի Մխեյանը:

«Այս մրցանակաբաշխությունը կարևոր է այնքանով, որ տարվա վերջում գնահատվում է կատարած աշխատանքներիցդ լավագույնը, չնայած ինձ համար ամեն աշխատանք իր ուրույն տեղն ունի: Այսօր մասնակցում եմ իմ և Սարգիս Եղիազարյանի «Շատ-շատ» երգով»,- մեզ հետ զրույցում նշեց երգիչ Սարգիս Ավետիսյանը:

Վարդան Բադալյանն էլ նշեց, որ իր համար առհասարակ մրցանակները հաճելի են, բայց դա չի նշանակում, որ միայն մրցանակի համար է աշխատում: «Հաճելի է, երբ գնահատում են: Ամփոփում ենք տարի ու շատ ընկերների, երաժիշտների տեսնելու առիթ ենք ունենում, գեղեցիկ ու կարևոր համերգ է»,- ասաց երգիչը:

«Ամբողջ տարվա ընթացքում աշխատում ենք, ներկայացնում ենք ստեղծագործություններ, և շատ հաճելի զգացողություն է, երբ գնահատվում է: Բացի այդ, հաճելի է, երբ կոլեգաներիդ հետ մեկ բեմում ներկայանում ես, նման միջոցառումները շատ հարստացնում են քեզ որպես երգիչ»,- նշեց երգչուհի Սոնա Ռուբենյանն, ում «Փաթիլներ» ստեղծագործությունը ստացավ «Տարվա երգ» մրցանակը:

Երիտասրադ երգչուհի LEAH-ն Tert.am Life-ի հետ զրույցում համեգից առաջ անկեղծացավ, որ սա իր կյանքում առաջին մեծ բեմն է, որտեղ ներկայանալու է և մրցանակ է ստանալու, անչափ հուզված է ու երջանիկ:

«Այս օրը պետք է բոլորի համար միշտ տոն լինի, քանի որ Հայաստանում նման միջոցառումներ շատ քիչ են լինում: Կուզեմ ավելի հաճախակի կազմակերպվեն»,- հավելեց երգչուհին:

«Տարվա երգ» 2024 մրցանակին արժանացան Իվետա Մուկուչյանի «Սեր անի», Արամ MP3-ի «Երևի», Սոնա Ռուբենյանի «Փաթիլներ», Արաբո Իսպիրյան և Արցախի ձայներ «Կարոտում եմ», Արամե «Երազանք», Նունե Եսայան «Վայ լե լե», Նանուլ «Տու» և այլ ստեղծագործություններ: