Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

44-օրյա պատերազմին չներկայացած զինապարտները հայտնվել են դատարանում

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արթուր Կարապետի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման Արթիկի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով զինապարտների և զինտեխնիկայի հաշվառման, կցագրման և ամրագրման, զորամասերը զորահավաքային ռեսուրսներով ժամանակին և որակով համալարելու պարտականություն, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական այլ հաշագրգռվածությունից ելնելով անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանները, չարաշահել է պաշտոնեական դիրքը, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Համլետ Դարբինյանին, ռազմական դրության ժամանակ պաշտոնեական լիազորությունների սահմաններն անցնելուն՝ որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

ArmLur.am-ին նաև հայտնի դարձավ, որ Արա Նշանի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի մարզի տարածքային ստորաբաժանման Ապարանի բաժանմունքի պետի պաշտոնում, հանդիսանալով քաղաքացիական ծառայության պաշտոնատար անձ, ունենալով Հայաստանի Հանրապետության զինվորական միավորումներում մշտապես կազմակերպական-տնօրինչական լիազորություններ, մասնավորապես ունենալով պահեստազորում հաշվառված քաղաքացիներին պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին ներգրավելու մասին որոշում կայացնելու լիազորություն, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Ըստ ArmLur.am-ի՝ Նարեկ Հովհաննեսի Հոխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, հաշվառված լինելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում՝ որպես զինապարտ, Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 31-ին, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով, պարտավոր լինելով ներկայանալ նշված տարածքային ստորաբաժանում՝ զորահավաքային ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, չի ներկայացել զինկոմիսարիատ՝ այդ կերպ խուսափել զորահավաքային զորակոչից:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հարություն Հովհաննեսի Հոխանյանին եղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, հաշվառված լինելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում՝ որպես զինապարտ, Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 31-ին, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով, պարտավոր լինելով ներկայանալ նշված տարածքային ստորաբաժանում՝ զորահավաքային ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, չի ներկայացել զինկոմիսարիատ՝ այդ կերպ խուսափել զորահավաքային զորակոչից: