Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»
Տնտեսություն

Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները

Նոյեմբերի 29-ին կայացել է Կոնվերս Բանկի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: BSCOSMO գործարարների ակումբի գործընկերությամբ կայացած միջոցառման ժամանակ ներկայացվեց արտարժույթի փոխանակման Converse Markets առցանց հարթակը և պարտատոմսերի թողարկմամբ ներդրումների ներգրավման առաջարկը:

Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին, անդրադարձ է կատարել Բանկի պատմությանն ու նշանակալից իրադարձություններին, ապա խոսել է թվային փոխակերպման, բիզնեսի ֆինանսավորման և աջակցության ընդգրկուն գործիքակազմի մասին:

Գրիգորի Զաքարյանը, մասնավորապես, ասել է. «Ներկայում Կոնվերս Բանկն իր կորպորատիվ հաճախորդներին է առաջարկում ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից, լիզինգից մինչև առևտրի ֆինանսավորում՝ ակրեդետիվ ու ֆակտորինգ: Արդեն մի քանի տարի է, ինչ Բանկը որդեգրել է ներդրումային բանկային բիզնես ուղղություն ունենալու ռազմավարություն, ինչի շրջանակում առաջարկում է ներդրումային լայն հնարավորություններ՝ սկսած բրոքերային գործունեությունից, պարտատոմսերի թողարկումից մինչև արտարժույթի փոխարկման թվային լուծումներ: Առաջարկների ցանկնաստիճանաբար ընդլայնվելու է»:

«Converse Markets-ը ժամանակակից թվային լուծում է, արտարժույթի փոխարկման արդի առօրեական մեթոդ, որը հաճախորդին հնարավորություն է տալիս ստանալ էֆեկտիվ փոխարժեք, համեմատել այն տարբեր բանկերի տրամադրած փոխարժեքների հետ և կայացնել արդյունավետ որոշում»,- ներկայացնելով հարթակը բիզնեսի ներկայացուցիչներին՝ ասել է Դիլինգ կենտրոնի ղեկավար Անի Նազարյանը:

Նա նշել է, որ հարթակում, բացի փոխարկումը, հնարավոր է նաև կատարել փոխարժեքի գնանշման հարցում, ներկայացնել փոխարկման պատվեր, տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ: Այս պահին հարթակը հասանելի է Բանկի՝ իրավաբանական անձ հաճախորդներին՝ 36 արժութային զույգերով փոխարկում կատարելու հանրավորությամբ: Հարթակի հնարավորություններն ու բիզնեսին հասանելիությունը աստիճանաբար կընդլայնվեն:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Բանկի մեկ այլ ծառայությանը՝ պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ֆինանսների ներգրավմանը, կապիտալի շուկաներին հասանելիության մեծացմանը:

Կոնվերս Բանկի Կորպորատիվ ներդրումային բանկային ծառայությունների բաժնի պետ Էլեն Քարիմյանը ներկայացրել է այս հարցում համագործակցության հնարավորությունը և նշել ֆինանսների ներգրավման այս եղանակնընտրելու շարժառիթները. «Ընկերության համար տվյալ ժամանակահատվածում պարտավորությունների անփոփոխ պայմանները, Բանկի ֆինանսավորումից անկախ լինելը, գրավի և երաշխավորության անհրաժեշտության բացակայությունը և այլն: Հատկանշական է, որ թողարկման և տեղաբաշխման ողջ գործընթացը կազմակերպվում է Բանկի կողմից»:

Շեշտվել է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում պարտատոմսերի ցուցակման դեպքումթողարկողները կօգտվեն պետական աջակցությունից:

Բանկի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին, քննարկվել են համագործակցության հնարավորությունները: