«Քաղպայմանագիրը» Գյումրիում ցայտնոտի մեջ է
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում ծանր վիճակում է հայտնվել: Նույնիսկ փրայմերիզ հայտարարելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը որևէ կերպ չի փոխել իրավիճակը։ Վարչախումբը հասկանում է, որ ունեցած ռեսուրսներով և առկա թեկնածուներով պարզապես ջախջախվելու է։ ՔՊ-ում այս պահին մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց նրանցից ոչ ոք ի վիճակի չէ հաղթանակ բերել սեփական կուսակցությանը։ Առաջադրվել են Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, իշխանական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, ավագանու անդամ Շավարշ Արամյանն ու ՔՊ համակիր Արտյոմ Թումանյանը։
Փաշինյանն ու իր ընտանիքը ցանկանում են քաղաքապետ դարձնել Վահագն Մկրտչյանին, ով Աննա Հակոբյանի ազգականն է։ Փաշինյանին, սակայն, հարցման տվյալները խուճապի են մատնել։ Երեկ ՔՊ-ն վարչության նիստ է գումարել, քննել թեկնածուներին։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, ստուգատեսին մասնակցել է նաև ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը։ Չի բացառվում, որ հենց նրան առաջադրեն քաղաքապետի պաշտոնի համար։ Երեկվա նիստից հետո Փաշինյանը հայտարարել է, թե վերջնական ցուցակը, որ ներկայացնելու են Գյումրիի կուսակցականների հաստատմանը, կլինի արդեն այսօր։ Իշխանությունները նաև փորձում են տեղերում այլ քաղաքական ուժերի հետ դաշինք կնքել, ավելի լայն ճակատով մասնակցելու համար։ Առայժմ որևէ մեկի հետ պայմանավորվածության չեն հանգել։
Մելինե Սահակյան




















44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...