Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական լաբորատորիայում

ԱՄՆ Կոնգրեսը հայտարարել է, որ Covid-19-ը, ըստ ամենայնի, առաջացել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում: Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի կորոնավիրուսային համավարակի հարցերով ենթահանձնաժողովի 557 էջանոց զեկույցում, որը կազմվել է 2 տարի տևած հետաքննության արդյունքում: Այս մասին գրում է CNN-ը:

«Կորոնավիրուսը ամենայն հավանականությամբ առաջացել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում», - ասված է փաստաթղթում:

Ըստ զեկույցի հեղինակների՝ Covid-19-ի կենսաբանական բնութագրերը համընկնում են 2019-ի աշնանը Ուհանի վարակաբանության ինստիտուտի հետազոտողների շրջանում նկատված հիվանդության ախտանշանների հետ:

Ենթահանձնաժողովի զեկույցում ասվում է, որ եթե գոյություն ունենային վիրուսի բնական ծագման ապացույցներ, ապա մինչ այժմ դրանք արդեն հայտնված կլինեին:

Նոր զեկույցում ենթահանձնաժողովը նաև մեղադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ պնդելով, որ այն Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության քաղաքական շահերը վեր է դասել ամբողջ աշխարհի մարդկանց օգնելու իր առաքելությունից և նույնիսկ թույլ է տվել կուսակցությանը վերահսկել վարակի ծագման վերաբերյալ իր հետաքննությունը։