Փաշինյանն ադրբեջանական նարատիվներ տարածելու ռեկորդներ է սահմանում
Որքան հանրությունը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի ադրբեջանական նարատիվներ տարածելու ձգտումներին, այնքան գործող իշխանության պարագլուխն ավելի է լկտիանում։ Երեկ էլ խորհրդարանում Փաշինյանը նոր «հատակներ» է ծակել։ «Ղարաբաղն անկախ չի, Հայաստան չի, Ադրբեջան չի, Ղարաբաղն ի՞նչ ա բա».- հայտարարել է նա, Արցախի հարցը համեմատել հղիության հետ, հայտարարել, թե հղիությունը ևս 9 ամսով երկարաձգելն անիմաստ էր։
«9 ամիս անց պետք ա մի որևէ բան տեղի ունենա՝ պետք ա կա՛մ ծնվի երեխան, կա՛մ պետք ա չծնվի՝ մեծ հավանականությամբ կրողի մահը պատճառելով կամ սրանից բխող: Կա՛մ կեսարյան հատումով պետք ա ծնվի, կա՛մ բնական ճանապարհով պետք ա ծնվի, կա՛մ կենդանածին պետք ա լինի, կա՛մ մեռելածին պետք ա լինի, կա՛մ տղա պետք ա լինի, կա՛մ աղջիկ պետք ա լինի... Էն բանը, որ մենք էս հղիությունը պետք ա ևս 9 ամսով երկարացնենք, դա, կներեք, աբսուրդ մոտեցում է», - ասել է նա։
Ավելին, շարունակում է ահաբեկել, թե դիմադրելու, հակառակը խոսելու դեպքում կարող են կորցնել պետականությունը, և այդ սպառնալիքներով շարունակում է պահպանել իշխանությունը։ Նաև հայտարարել է, թե ի հայտ եկած նոր խնդիրները կառավարելու համար անհրաժեշտ է հաղթահարել «ազգ-նահատակ» և «ազգ-բանակ» բանաձևերը։
Չմանրամասնելով, թե ինչ նկատի ունի «ազգ-նահատակ» ասելով, Փաշինյանն ասել է, թե անցած վեցուկես տարիների ընթացքում ինքն այն տպավորությունն է ստացել, որ աշխարհը Հայաստանին ընկալում է որպես ազգ նահատակ, որի շարունակությունն էլ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին առաջ քաշված «ազգ-բանակ» գաղափարախոսությունն է։ «Եթե դու դիրքավորվում ես որպես «ազգ-բանակ», անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ։ Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը, բայց էլի ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ումի՞ց ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, ուժեղ ումի՞ց՝ քանի՞ բանակից պետք է ուժեղ լինենք»,- ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ փաստացի հաստատելով, որ հանուն իր շահերի պատրաստ է հրաժարվել ՀՀ բոլոր իրավունքներից։
Նունե Մանուկյան




















44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...