Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Վազգեն Մանուկյանը տուգանվել է 400 հազար դրամի չափով

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ հրապարակեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք Վազգեն Մանուկյանի Ֆեյսբուքի էջից:

Դատարանը մերժեց պաշտպանների ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճռը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Մանուկյանի գործով պաշտպաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել մեղադրական վճիռը և կայացնել արդարացման վճիռ կամ գործն ուղարկել նոր քննության։

Պաշտպանների պահանջի հիմքում ընկած էր այն փաստարկը, որ սույն քրեական գործն ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը, որի սահմանափակումը պետք է ենթադրի ծանրակշիռ հիմնավորումներ։ Մինչդեռ կայացված դատական ակտը չի ունեցել բավարար փաստարկներ ու հիմնավորումներ, գնահատված չի եղել իրավիճակի կոնտեքստը, հաշվի չեն առնվել հայտարարության հեղինակի՝ քաղաքական գործիչ լինելու հանգամանքը և այլ գործոններ, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով։