«100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու յուր տիկինը հերթով «ավետեցին» հանրությանը, թե բա՝ այսքան ու այսքան դիտումներ, «կիսումներ» ունեն տարբեր սոցցանցերում, այսքան ու այսքան «հավանումներ»: Աննա Հակոբյանը՝ դեռ մի կողմ: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում ստացվում է, որ երկրի ղեկավար համարվող անձը լրիվ «տիկտոկեր» ու «բլոգեր» է դարձել: «Բլոգեր-ղեկավար», էլի:
Փաստացի հպարտանալու, գլուխ գովելու բան չի մնացել, նստել ու հաշվում են, թե որքան դիտում ունեն, քանի «կիսում», քանի «հավանում»: Այսինքն, թե՝ վարկանիշներն իբր աճում է, իրենց հանդեպ հետաքրքրությունն իբր աճում է: Դե, տոլմայի-բանի հաշվին: Մի ժամանակ գոնե «100 փաստ» էր նշում, որոնց մեծ մասն, իհարկե, փաստեր չէին, կամ կեղծ էին, բայց հիմա արդեն լրիվ «տիկ-տոկ» վիճակ է: Թե բա՝ այսքան ու այսքան հազար դիտում ու հավանում է եղել: Ուրեմն՝ այդքան զոհ տվեցինք իրենց պատճառով, ուրեմն՝ 12 հազար քառակուսի կիլոմետր թուրքին են տվել, ուրեմն՝ հերթով զիջում են ու զիջում, դա... հեչ:
Կարևորը՝ «Տիկ-տոկում» կամ «Ֆեյսբուքում» «լայքեր» ու «շեյրեր» ունեն: Ինչպիսի կարևորագույն, խոշորագույն ձեռքբերում: Ի դեպ, տեսնես Փաշինյանի սոցցանցային էջերում «մոնետիզացիան» (այսինքն՝ հավանումներին համապատասխան՝ գումար ստանալու մեխանիզմը) գոնե միացրա՞ծ է: Չէ՞ որ նրա համար դա թիվ երկու արժեքն է: Դե, իշխանությունից, աթոռից, պաշտոնից հետո:
Ի դեպ, «տիկտոկեր» Փաշինյանին կարելի է հուշել, որ եթե ուղիղ եթերում հրաժարական տա՝ այլևս երբեք պետության կառավարմանը թնդանոթի կրակոցի հեռավորությամբ չմոտենալու պայմանով, հաստատապես «հավանումների» ու «կիսումների» թվով այդ եթերը կգերազանցի մինչև այժմ ունեցածներին՝ միասին վերցրած: Աշխարհի շատ հայտնիներ կնախանձեին այդպիսի դիտումներին, «կիսումներին», առավել ևս՝ հավանումներին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...