Ռուսաստանը կրկին հիշել է Հռոմի ստատուտը
Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկին հիշել է Հռոմի ստատուտը։ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ «Հայաստանի՝ միջազգային քրեական դատարանին միանալու հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է։ Հաագայում Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների ձերբակալելու օրդեր տալու ֆոնին Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտգործնախարարության խոսնակը։ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ վնասը ոչ միայն խորհրդանշական է, այլև գործնական։
Պատճառը, որ ռուսական ԱԳՆ-ն նորից հիշել է ստատուտի մասին, Արարատ Միրզոյանի այցն է Հաագա, որտեղ նա ելույթ է ունեցել, հանդիպել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ։
Երևանը Հռոմի ստատուտը վավերացրել էր անցած տարի, իսկ այս փետրվարից պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին։ Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։ Այժմ, թերևս, պաշտոնական Երևանն իր հակառուսական քաղաքականությունը թաքցնելու կարիք չունի, և Ռուսաստանից հնչող քննադատությունները գնալով ավելի են կոշտանալու։
Լիանա Թառոյան




















44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...