Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երաժշտական ընկերությունը դեկտեմբերի 2-9-ն անցկացրել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի են ունեցել մրցույթի գալա համերգը և մրցանակների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով մրցույթի մասնակիցներին, ժյուրիի անդամներին և հյուրերին՝ նա կարևորել է միջազգային մակարդակով Գոհար Գասպարյանի հոբելյանին նվիրված այս ստուգատեսի անցկացումը:
«Գոհար Գասպարյանն անգնահատելի ավանդ ու ներդրում ունի հայ կատարողական արվեստի զարգացման, տարածման և հանրահռչակման գործում, և պատահական չէ, որ այս մրցույթը կրում է նրա անունը: Գոհար Գասպարյանը՝ որպես մշակույթի դեսպան, իր հետաքրքիր դերերգերով և կատարողական անգերազանցելի բարձր վարպետությամբ հանրահռչակել է հայ օպերային արվեստն ամբողջ աշխարհում: Անգնահատելի է նաև Գոհար Գասպարյանի դերը որպես մանկավարժ. նա իր սաներին փոխանցել է այնպիսի գիտելիքներ և կատարողական արվեստի նրբերանգներ, որոնց շնորհիվ նրանք հանդես են եկել աշխարհի լավագույն բեմերում»,- նշել է Դանիել Դանիելյանը և բարի երթ ու մասնագիտական վերելքներ մաղթել մրցույթի բոլոր մասնակիցներին:
Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի կողմից մրցանակների են արժանացել հետևյալ մասնակիցները՝
Սիմոնյան Սոֆիա՝ 2-րդ մրցանակ
Մելքոնյան Վիկտորիա՝ 2-րդ մրցանակ
Միսակյան Մերի՝ 3-րդ մրցանակ
Օրդանյան Հովհաննես՝ 2-րդ մրցանակ
Փոդրատչյան Հայկ՝ 3-րդ մրցանակ
Մկրտչյան Արթուր՝ 3-րդ մրցանակ
Մարիամ Գրիգորյան՝ Կոմիտասի լավագույն կատարման համար մրցանակ
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ դահլիճում տեղի է ունեցել մրցույթի վիճակահանությունը: Մրցույթի մասնակցության հայտ էր ներկայացրել 43 մասնակից: Առաջին փուլը կայացել է դեկտեմբերի 2-4-ը Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի մեծ դահլիճում: Երկրորդ փուլն անցկացվել է դեկտեմբերի 6-7-ը, որն ունեցել է 21 մասնակից: Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել 3-րդ փուլ անցած 11 մասնակիցների ելույթը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...