Գյումրիում փրայմըրիզն անակնկալներ է մատուցել ՔՊ-ին
Երեկ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրիում նախաձեռնած «փրայմըրիզը», որի արդյունքները շոկային են եղել տեղի կուսակցականների, հատկապես քաղաքապետի պաշտոնի վրա աչք ունեցող պաշտոնյաների համար։
Ամենաշատ քվեն ստացել է անկուսակցական Սարիկ Մինասյանը՝ 253 ձայն։ Մինասյանը զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը, նախկին պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ավելի վաղ աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում։ Նախնական ընտրությունների գաղափարը Նիկոլ Փաշինյանն էր առաջ քաշել, թեև ավելի վաղ հայտարարել էին, թե ՔՊ թեկնածուն պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է լինելու։ Վերջինս տարբեր սկանդալների մեջ էր հայտնվել, ակնարկում էր, թե իր դեմ թիմի ներսից են աշխատում։ Փրայմըրիզում Սարուխանյանը միայն երրորդն է՝ 143 ձայնով, իսկ երկրորդ տեղում պատգամավոր Դավիթ Առուշանյանն էր՝ 220 ձայնով։ Ավելի պակաս է հավաքել Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝ Վահագն Մկրտչյանը, միայն 138 քվե։ Թե՛ Սարուխանյանի, թե՛ Առուշանյանի համար այս արդյունքներն անակնկալ են եղել, նրանք զգալի միջոցներ էին ներդրել քաղաքապետի պաշտոնակատար դառնալու համար, իսկ Սարիկ Մինասյանն առանց ջանք գործադրելու կարողացավ առաջ անցնել։ Ընդ որում, Մինասյանը հայտարարել էր թե իրեն անձամբ Փաշինյանն է առաջարկել մասնակցել այդ «միջոցառմանը»։
ՔՊ-ն, որ մտադիր է զավթել իշխանությունը Գյումրիում, այժմ էլ օրենքն է փոխում, որ օրինական տեսք հաղորդի իր գործողություններին։ Իսկ Փաշինյանը հերթական անգամ շահեց։ Նույնիսկ, եթե կուսակցությունը պարտվի արտահերթ ընտրություններում, նա պատասխանատվությունը բարդելու է անկուսակցական Սարիկ Մինասյանի վրա։
Մարիամ Մկրտչյան




















44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...