«Անհարմար եմ զգում, երբ ասում են՝ Ներսես Ավետիսյան՝ դերասան, երգիչ, հաղորդավար». Ներսես Ավետիսյանը՝ տարբեր ոլորտներում ներգրավված լինելու և քննադատության մասին
Բեմում լինելը, հաղորդում վարելն ու երգելը, ըստ դերասան Ներսես Ավետիսյանի երևույթներ են, որոնք իր կյանքում եղել են ի սկզբանե: Նրա հետ Tert.am Life-ը զրուցել է տարբեր ոլորտներում ներգրավված լինելու և դրա պատճառով քննադատվելու մասին, ինքն իր արարքները վերլուծելու, կյանքի ձեռքբերումների ու հիասթափությունների մասին:
«8 տարեկանից դպրոցի միջոցառումները ես եմ վարել, ես եմ երգել, ես եմ պարել, ինքնանպատակ չի եղել, ինչ-որ պահից չեմ որոշել, որ հիմա ունեմ որոշակի հայտնիություն, որն օգտագործելով նաև կերգեմ կամ հաղորդում կվարեմ: Մի ձեռքով մի քանի ձմերուկ բռնելն ինձ համար միշտ եղել է շատ վախենալու»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ դերասանն, ում խոսքով՝ հաճախ է կողքի հայացքով ինքն իրեն նայում:

«Ես էլ անձամբ փորձում եմ հնարավորինս օբյեկտիվ վերլուծել ինքս ինձ ու իմ գործողությունները, մտածել, արդյոք դա ճիշտ է, բայց հասկացել եմ, որ ինքնանպատակ չէ ու այն, ինչ անում եմ, եթե ինքս ինձ համար լինեմ ծիծաղելի կամ շատ ակնհայտ թերի, հաստատ շատ հեշտ կհրաժարվեմ դա անելուց:
Քննադատություններ եղել են, ինչ-որ դեպքեր եղել են թե՛ հանրային, թե՛ խոհանոցային, բայց կարևոր ենթակետն այն է, որ ես ինքս պիտի լինեմ զգոն ու հասկանամ, որ արդյունքը ուղղակի անելու համար չէ: Եթե այդպես լիներ, վստահաբար չէր լինի իմ կյանքում»,- նշեց Ներսես Ավետիսյանը:

Դերասանը նշեց, որ ինքն իրեն լիարժեք է զգում բեմում և ֆիլմում:
«Ես անհարմարավետություն եմ ունենում, երբ եթերում հնչում է. Ներսես Ավետիսյան՝ դերասան, երգիչ, հաղորդավար: Դա այդքան էլ այդպես չէ, ես դերասան եմ, ով երգում է, պարում է, հաղորդում է»,- ասաց մեր զրուցակիցը:
Ներսես Ավետիսյանը նշեց, որ կյանքում շատ է ունեցել հիասթափություններ, որոնք, կարծում է՝ շատ կարևոր են մարդու համար:
«Ցանկացածը պետք է անցնի փշոտ ու փոշոտ ճանապարհ, որովհետտև դրանք դառնում են լավագույն մոտիվացիան: Գուցե կլինեն մարդիկ, ովքեր կկոտրվեն, իմ դեպքում դա լավագույն ճանապարհն է ուժ գտնելու»,- ընդգծեց դերասանն ու վստահեցրեց, որ ինտրիգներ չի սիրում, իսկ իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, որոնցով շրջապատված է:
«Երևի բոլորի կյանքում կարևոր ընտրությունը հենց մարդիկ են»,- ամփոփեց Ներսես Ավետիսյանը:





















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից