Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Սյունիքում պարեկները հետապնդել ու վնասազերծել են փախուստի դիմած անձանց․ հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց

Դեկտեմբերի 9-ին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Երևան Մ2 ճանապարհին երթևեկող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրամիջոցներ լինեն:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում պարեկները նկատում են կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում են: Ստուգում են վարորդի անձը, ապա, երբ հետաքրքրվում են, թե արդյոք ավտոմեքենայում կասկածելի իր, զենք-զինամթերք, թմրանյութեր կան, վարորդը պատասխանում է՝ ոչ, երբ պարեկները փորձում են ավտոմեքենայի ուղևորների ինքնությունը ճշտել, նրանցից մեկը նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի:

Պարեկները վարորդին նստեցնում են իրենց ավտոմեքենան և սկսվում է հետապնդում: Փախուստի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա պարեկներին հաջողվում է վնասազերծել նրանց, իսկ ձորում հայտնաբերում են կասկածելի փաթեթները՝ լցված թմրամիջոցի նմանվող զանգվածներով:

Բերման ենթարկվածները Գեղարքունիքի մարզի բնակիչներ 44-ամյա Արամ Ճաղարյանն է, ավտոմեքենայի վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բաղդասարյանը, մյուսն էլ Սյունիքի մարզի բնակիչ 58-ամյա Աբել Ոսկանյանն է:

Հայտնաբերվել է 3,981 գ «մարիխուանա», 5,474 գ «հերոյին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ և 2,000 հատ «մեթադոն» տեսակի դեղահաբ: