«Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին
Ինչպես արդեն հայտնել էինք, դեկտեմբերի 8-ին, Հոլիվուդի ամենահայտնի Dolby թատրոնում, կայացել է «Armenian Music Video Awards» մրցանակաբաշխությունը: Համերգի կազմակերպիչ Արա Ղազարյանն իսնտագրամում անդրադարձել է մրցանակաբաշխությունից հետո չդադարող խոսակցություններին:
«Արդեն 2 օր է անցել մրցանակաբաշխությունից, սակայն դեռևս կրքերը չեն հանդարտվում: Մենք ստանում ենք տասնյակ զանգեր, նամակներ, շնորհակալական խոսքեր, ինչի համար շատ ուրախ եմ:
Մրցանակաբաշխությունն անցավ փառահեղ՝ ի ուրախություն մեզ, ու ի դժբախտություն շատ մարդկանց, ովքեր վստահ էին, որ այն տապալվելու է կամ չի կայանալու: Նրանց երազանքներն իրականություն չդարձան, մրցանակաբաշխությունն անցավ ֆանտաստիկ:
Եղել են արտիստներ, որոնց առաջարկել ենք մասնակցել, սակայն ինչ-ինչ պահանջներ են ներկայացրել, որն ի վիճակի չենք եղել բավարարել ու նրանք չեն մասնակցել:
Օրինակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի հետ 10 անգամ հանդիպեցի, շատ սիրում ու գնահատում եմ նրան և ամուսնուն, սակայն, մենք որևէ մեկին չենք վճարել մրցանակաբաշխության համար: Աշխարհում նման պրակտիկա չկա, կինոակադեմիան չի վճարում Դի Կապրիոյին, որ նա մասնակցի Օսկարին: Պահանջել են մեզնից գումար, ասել ենք՝ շնորհակալություն, ցտեսություն»,- ասել է Արա Ղազարյանը:
Նշենք նաև, որ «Armenian Music Video Awards»-ից հետո երգչուհի Շպռոտը ևս անդրադարձել էր իր հետևորդների հարցերին, թե ինչու ներկա չի եղել համերգին:
Նա նշել էր, որ համերգի կազմակերպիչներն իր հետ ինչ-որ խնդիր ունեն:
«Համերգի կազմակերպիչներից շատերին ճանաչում եմ, նրանք արտիստներ են, ում ես համարում էի ընկերներ, ովքեր ինձ տեսնելուց գրկախառնվում են, իմ դեմքին ժպտում են, բայց ինչ-որ խնդիր ունեն: Միգուցե, որ ես հավատացյալ եմ դարձել, դա է պատճառը:
Համերգի կազմակերպիչների մեծ մասը գեյեր են, միգուցե դա է պատճառը, որովհետև այսօր գեյերն ինձ հետ խնդիր ունեն»,- ասել էր Շպռոտը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...