Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Գումի շուկայի» հայտնի «մսի պասաժի» մսավաճառների դեմ երեկ առավոտյան իրականացված «հատուկ գործողությունն», ինչ խոսք, տպավորիչ էր: Դա ավելի շուտ նման էր վայրիվերո հարձակման: Ի՞նչ էր կատարվում: Ըստ կարգի, պետք է վաճառվի, իրացվի բացառապես սպանդանոցային եղանակով մորթի ենթարկված կենդանիների միս մսեղիք, իսկ եթե դա ոչ սպանդանոցային եղանակով ստացված միս-մսեղիք է, այն պիտի առգրավվի ու ոչնչացվի: Ըստ այդմ, երեկ առավոտյան Սննդի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանական ուժերի ագրեսիվ աջակցությամբ «մտել» էր հիշյալ «մսի պասաժ»:
Աղմուկ, աղաղակ, քաշքշուկ, արցունքաբեր գազի կիրառում՝ դիմադրող մսավաճառների դեմ, բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, ինքնահրկիզման փորձ: Ավելի ուշ ՍԱՏՄն հայտարարեց, թե առգրավվել է «ոչ սպանդանոցային» ծագման մոտ 1 տոննա միս, որը ենթակա է այրման: Արտաքուստ, կարծես, երկրում բավարար թվով սպանդանոցներ կան, և մսավաճառները կարող են օգտվել այդ ծառայությունից, նման վայրիվերո առգրավումների ու նրանցից շատերի համար միգուցե ճակատագրական առգրավումների գլխացավանքի տակ չընկնելու համար: Բայց մյուս կողմից՝ մարդիկ հո իրենք իրենց թշնամի՞ն չեն, որ բոլոր հնարավորություններն ունենան, բայց կարգը խախտեն ու նման «կուլակաթափական» առգրավումների տակ ընկնեն՝ ահռելի վնասներ կրելով:
Ի մասնավորի, փորձագետները փաստում են, որ սպանդանոցային հզորությունները բավարար չեն՝ ամբողջ ծավալով սպանդանոցային ծագման մսի իրացում ապահովելու համար: Ու դա հատկապես նկատելի է հիմա, երբ, հասկանալի պատճառներով, մսի պահանջարկը կտրուկ աճում է (Նոր տարի է): Այլ հարցեր էլ կան: Նախ՝ ի՞նչ են արել պետական կառույցները, որպեսզի մսավաճառները հետևեն սահմանված կարգերին: Արդյո՞ք բավարար պայմաններ ապահովել են, բավարար բացատրական աշխատանքներ տարել են: Երկրորդ՝ ո՞րն էր մարդկանց վրա այդպիսի հարձակում գործելու պատճառը, վերջին հաշվով, այնպես վրա տվեցին այդ մսավաճառների վրա, որ կարծես երկրի թշնամիների հետ գործ ունեին:
Ինչո՞ւ սա արվեց հենց Ամանորի շեմին: Ինչո՞ւ... Առհասարակ, ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ռեպրեսիվ եղանակներով, ծեծուջարդի, ոստիկանական մահակների, առգրավումների, տուգանքների, բեկորային նռնակների, արցունքաբեր գազերի միջոցով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...