Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Քաղաքականություն

Թուրքիան շահագրգի՞ռ է հայ-ադրբեջանական կարգավորմամբ

Սիրիայում կատարվող իրադարձությունների ֆոնին Թուրքիայից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայտարարություններ են հնչում Հարավային Կովկասի և հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին։ Երեկ էլ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, հայտարարել է, թե Թուրքիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով համաձայնության կհասնեն, և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կհաստատվի։

Միևնույն ժամանակ, բոլոր այս հայտարարություններն ուղեկցվում են Հայաստանի հասցեին թաքնված կամ բացահայտ սպառնալիքներով։ «Հետևելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին՝ մենք միշտ եղել ենք մեր եղբայրների կողքին՝ հանուն Ադրբեջանի կայունության, որի անվտանգությունն ու բարեկեցությունն անբաժան են մեր երկրի անվտանգությունից: Այդպես կլինի նաև ապագայում»,- ասել է Գյուլերը և հավելել, թե թուրքական բանակը «ուժի գործոն» է, որի վրա հույս են դնում բարեկամ և եղբայրական երկրները:

Վերլուծաբաններից շատերը կարծիք են հայտնում, թե Սիրիայից հետո Թուրքիան ուշադրությունը սևեռելու է Հայաստանի ուղղությամբ՝ չբացառելով անգամ ռազմական ինտերվենցիան։ Շատերն էլ վստահ են, որ Թուրքիան, որն այժմ ավելի շատ է կապված Արևմուտքի հետ, չի գնա նման արկածախնդրության, առավել ևս, որ բավական խորը խրվել է Սիրիայում, իսկ դա տևական ժամանակ և ռեսուրսներ է պահանջելու։ Ըստ ամենայնի, Անկարային այսօր օդուջրի պես հարկավոր է հանդարտեցնել իրավիճակը Հարավային Կովկասում, թույլ չտալ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի ազդեցության աճ, քանի դեռ թուրքական իշխանությունները զբաղված են Սիրիայով։ Ուստի և պարտադրում են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ինչ-որ փաստաթուղթ կնքել, որոշ ժամանակ հանգիստ մնալ, իսկ Հարավային Կովկասին Թուրքիան կանդրադառնա Սիրիայի հարցերը վերջնական լուծելուց հետո։

Արևիկ Հովհաննիսյան